Այս էջը հաստատված է

շինություն, ամբողջ, իհարկե, համեմատական հասկացողությամբ, ավերակային լեզվով: Եվ դա բախտ է բայց որքան թշվառ բախտ: Այստեղից երևում են նրա երկու անկյունները: Դրանցից մեկը, որ նայում է արևմուտքին, ճեղքված է վերևից, կտուրից: Մինչև համարյա կեսը: Մի զարհուրելի վերք այդ հին, կիսամաշ մարմնի վրա: Կարծես մի ժամանակ մի ինչ֊որ ահռելի սուր զսնք բարձրացել է այդ կողմի վրա և մի հարվածով պատռել է գեղեցիկ հյուս վաձքնրով զարդարված պատը: Շա՛տ ժամանակ է, ինչ Մայր եկեղեցին կրում է իր վրա այդ վերքը: Երևի: Ճեղքը վերևում լայն է այնտեղից քարեր շատ են թափվել թվում է թե այդ վիրավոր անկյունր այլևս չէ կարողանում կապ պահպանել երկու պատերի մեջ և նրանցից մեկր կարծես քիչ առաջ թեքված լինի:

Նայողը տխրությամբ համոզվում է ռր Մայր եկեղեցու վլումը այդտեղից պիտի սկսվի: Ահագին ճեղքը հավիտյան այդպես անպատիժ չպիտի թողնե շինությունը: Մի թեթև պատահականություն կարող է մի ժամում աղետ բերել աղետնելի քաղաքի այս հրաշագեղ թագուհու գլխին: Բավական է, որ պատի այդ մասը փլվի եկեղեցին դրանից հետո կսկսե մաս մաս թափվել: Եվ այնուհետև ի՛նչ կմնա Անիում

Երբ 977 թվականին Բագրատունիների գահր բարձրացավ Սմբատ երկրորդը Անին դեռ փոքրիկ էր և բոլորովին պատանի մայրաքաղաք։ Նրա հայր Աշոտ Ողորմածն էր առաջին թագավորր, որ օծվեց Անիում։ Նոսն Աշոտը պարիսպ քաշեց Միջնաբերդի հյուսիսային ստորոտի մոտով: Այդ պարիսպն այժմ է հայտնվել պրոֆեսոր Մառի պեղումների շնորհիվ Նա ցույց է տալիս, թե որքան փոքր էր Անին իր աոաջին թագավորի ժամանակ:

Սմբատ եկրորրդ ամենաղրողտ Բագրատունիներից մեկն էր և մեր պատմության մեջ ստացել «Տիեզերակալ» պատվանունը որ եթե ճիստ չէ բառացի մտքով, գոնե ցույց է տալիս, որ քաջ ու տնվեհեր մի թագավոր էր դա: Մեռավ մեր Տիեզերական 13 տարի թագավորելուց հետո: Եվ այդ ժամանակ նա այնքան պատերազմների մեջ չանցկացրեց