Այս էջը հաստատված է

անփոփոխ հիացմունք սքանչացնում է պատճառել բոլոր այցելուներին նկարագրել էն շատերը, օտար թե հայ, կարդացել եմ շատ ու շատ բան: Բայց իսկական հասկացողություն կազմեցի միայն այն ժամանակ, երբ ներս մտա հռչակավոր եկեղեցու ջարդված դռներով, այդտեղ, առաջին վայրկյաններից հետո երբ միտքը զգացմունքը սկսեցին իրար հաշիվ տալ,առաջին ճշմարտությունն այն էր ինձ համար որ մարդկային խոսքը որքան էլ պերձ ու զարդարուն լինի նա շատ տկար է այն ահագին հարցի դիմաց որ այստեղ դրվում է նրա առաջ:

Եվ ինչ անե խոսքը,երբ այնպիսի հավատարիմ և ճիշտ ընդօրինակող, ինչպիսին է լուսանկարը, չէ կարողանում հաղթել այս կամարների աննման թռիչքները, նրանց տակ գոյացած լույսերն ու ստվերները, չէ կարողանում բռնել աըդ բոլորը միանգամից, ամփոփել մի ընդհանուր պատկերի մեջ: Հանգուցյալ Քյուրքշանն անգամ, չնայած որ իր գործի կատարյալ վարպետն էր չէ կարողացել այնպես լուռա նկարել Մայր եկեղեցու ներսը, որ իրականին փոքրիշատ նմանվող տպավորություն տար:

Ես այստեղ միայն իմացա,որ խոսքո պատկերը ոչինչ են:

Ամեն կողմից յուրաքանչյուր կտոր քարից նայում է այս զարմանալի տաճարի շինողը:Տրդատը անմահ է քանի որ այստեղ քար քարի վրա կմնա, նա արտահայտել է իր գաղափարը մի հիացնող համաչափությամբ: Չկա մի բան որ խանգարի այս տպավորությունը , չկա մի տեղ ուր սխալ և անփույտ եղած լինի ճարտարապետը,հիմքից մինչև վերև միևնույնը, ստեղծագործության միանման հոսանքը միալար թափը, առանց թուլանալու առանց պառավելու: Քսան տարվա աշխատանքը միանման աշխույժով ոգևորությամբ:

Ստեղծագործողը շլացուցիչ զարդերի մեջ չէ ուղեկցել արտահայտել իր գաղափարը զարմանալի պարզություն է տիրում այս չորս պատերի,այս բազմաթիվ կամարների վրա: Վեհությունը հենց այդ պարզության մեջ է, ճարտարապետը հրաշալի