Այս էջը հաստատված է

գտնվող ավերած կամարները ցույց են տալիս, որ մի ժամանակ ծածկեր են ունեցել նրանք պատուհանները, ինչպես ամեն տեղ, երկարաձև են, փոքր ու նեղ, համեմատած շինության հետ, նրանց շրջանակները զարդարված են քանդակներով: Բայց դրանցից անհամեմատ գեղեցիկ են կոլոր պատուհանները, որոնք բացված են շինության ճակատների վրա:

Արձանագրությունները քանդակված են հարավային, արևմտյան և հյուսիսային պատերի վրա: Նրանք բավական լավ են պահվել. կան մի քանիսները, որոնք պատմում են Անիի ներքին կյանքի մասին պարունակելով զանազան տուրքերի և հարկերի վերաբերյալ կարգադրություններ: Բայց այս տեսակ արձանագրությունների մասին՝ հետո:

Առայժմ հեռանանք Տրդատի փառավոր ստեղծագործությունից եկեղեցու չորս կոմղը լիքն են ավերակներով: Պեղումները այստեղ շատ բան կպարզե՞ին: Չէ՞ որ Մայր եկեղեցին հարուստ քաղաքի կենտրոնն է եղել: Առաջներում այստեղ նկատել են մատուռների հետքեր, բայց գուցե լինեն և ուրիշ նշանավոր շինություններ, օրինակ՝ կաթողիկոսի կամ եպիսկոպոսի ապարանը և այլն:

Դ

Քարակույտների վրայով Մայր եկեղեցուղ դեպի արևելք ենք գնում և, մի կարճ տեղ անցնելով հասնում ենք ս Փրկիչ եկեղեցուն: Այժմից իսկ ասեմ որ Մայր եկեղեցուց հեռացող այցելուն պիտի իմանա, ար այդպիսի մեծ ու բարձր շինությունայլևս չպիտի տեսնե ամբողջ Անիում: Հայտնի է այն հին առասպելը, որ ասում է, թե Անիում հազար ու մի եկեղեցիներ կային: Շատերը մեզանում, մանավանդ բարեպաշտ ազգասերներից, աշխատել են ապացուցանել, թե այդ թիվը կարող է և չափազանցություն չլինել բայց Անին և շրջակաները