Այս էջը հաստատված է

Ե

Այդտեղ այդ հրապարակում ձորի պռունգին կա մի փոքրիկ բայց զարմանալի գեղեցիկ եկեղեցի:

Դա Ս. Լուսավորիչն է, դրսից էլ ներսից էլ այնքան զարդարված որ ոուրէերը անվանում են «նադրշլը քիլիսն», զարդարուն եկեղեցի Մայր եկեղեցու փոքրիկ պատճենը դեռ չմոտեցած, ձեղ գրավում են ծանոթ մեղմ, քնքույշ գծագրությունները նույն եռանկյունաձև խորշերը, նույն բարակ սյունակներն ու նազելի կամարները պատերի երեսին: Ավելացրած է միայն փարթամ քանդակագործություն կամարների վրա ոլորվում են հյուսված զարդեր, իսկ նրանց կազմած անկյուններում քանդակված են չորքոտանի կենդանիներ և զույգ զույգ կամ մենավոր թռչուններ:

Եկեղեցին շրջապատված է, համարյա երեք կողմից, փլատակներով: Փլված է գավիթը կամ ժամատուռը արևմտյան մուտքի մոտ, որ միակն է եկեղեցին մտնելու համար: Այդտեղ մնացել են կիսով չափ խորտակված կամարներ միայն: Եկեղեցին այդ ավերակների մեջ շատ լավ է պահվել բոլոր պատերը ամբողջ են. ամբողջ է և բարձր գմբեթը, որի ծայրը միայն քանդված է, կարծես հողմահարված է հարավային կողմից: Ջարդվել, թափվել են երեսի սրբատաշ քարերը, երևում է պատի միջուկը, որ տգեղ է, գետի մանր սև քարերից է շինված: Այդպես մաշկված են և եկեղեցու ուսերը: Բայց և այդպես ս Լուսավորիչը Անիում աչքի ընկնող բախտ ունի: Նրա պես քիչ վնասված շինություն չկա այստեղ: Եվ այդ է պատճառը, որ երբ ռուս թուրքական պատերազմից հետո հայոց հոգևոր իշխանությունը վանահայրություն հաստատեց Անիում, այստեղ սկսեցին ժամանցություն կատարել և մինչև այսօր էլ Լուսավորիչն է Անիի անծուխ եկեղեցին:

Հյուսիսային պատի տակով գնացինք, արևմտյան դռնով ներս մտանք: Ներսից էլ եկեղեցին լավ է պահվել: Մնացել է նույնիսկ սվաղը, որի վրա դեռ կան գունավոր նկարները: