Այս էջը հաստատված է

երբ ըստ երևույթին հայերը ստրկացած էին, և կարծեք թե պիտի հաշտվեին իրավազուրկ դրության հետ, հանկարծ անսպասելի կերպով, գլուխ է բարձրացնում Վրաստանը և մի կարճ միջոցում հաղթող զենքի ուժով հանդիսանում է տանջվող հայությսն փրկիչ: Դա Թամար թագուհու փայլուն ժամանակն էր:

Վրաց հաղթական բանակի հրամանատարներն էին երկու հայ իշխաններ, Զաքարե և Իվանե եղբայրները: Դրանք Լոռու տերերն էին, բայց իրանց քաջություններով մի մեծ աշխարհի իրական կառավարիչներ և իշխաններ դարձան: Գլխավորը Զաքարեն էր, բայց այդ փայլուն զորավարը ուներ մի զարմանալի եղբայրասիրություն, ուստի և երկուսի անունները միշտ միասին ենք հանդիպում:

Զաքարեն իր սեփական հայ բանակն էլ ուներ, որ միացած էր վրացիների հետ: Նրա արշավանքները արագ նվաճումնեըը հայոց և վրաց տարեգրությունների մեջ հիացմունքով են պատմում: Տարիների ընթացքում Վրաստանի սահմանակից երկրները խլվեցին մահմեդական իշխողների ձեռքից Արարատյան երկիրը Շիրակը վրաց պետության մասեր դարձան, Զաքարեի արշավանքը հասավ նոյնիսկ Խլաթ քաղաքին:

Զաքարեն և Իվանեն չէին բավականանում միայն նվաճումներով, նրանք խաաղեցնում էին իրանց գրաված երկրները բարեկարգություն էին հաստատում, նրանց առջև փռված էին քարուքանդ դարձած գավառներ, ուր եկեղեցի ները ավերված էին, վանքերը խավառած, հասարակաշահ շինությունները ոչնչացված Եվ երկու եղբայրները ցույց են տալիս մի զարմանալի աշխարհաշինություն: Շիրակռւմ և ուրիշ տեղերում այդ երկու իշխանների անունները երևում են անթիվ արձանագրությունների մեջ, նրանք վերանորոգում են քանդված եկեղեցիները, շինում են նորերը, կալվածներ են հատկացնում այդ հաստատություններին: Անիի համար մանավանդ վերաշինության վերածնության [1]

  1. Խծկոնքի ու Սարգիս եկեղեցու արձանագրությունն ասում է, « Ես Զաքարե Ամիր Սպասալարը Հայոց և Վրաց, որդի Սարգսի ազատեցի սուրբ ուխտս զայս իմով արհամբս այլազգաց»