կանգ եք առնում մի փոսի առաջ, որ չնայած իր քայքայված դրության ունի իր սեփական անունը, արժանանում է յուրաքանչյուր այցելուի ուշադրության նույնիսկ մի տեսակ արկածախնդրական հետաքրքրություն է վառում։ Փոսը արհեստական է և նրա մեջ նայողը տեսնում է մի մուտք շինված դարձյալ քաղաքացիների համար, սակայն մութ ու ստորերկրյա անհարթ մի ճանապարհի վրա: Իր պաշտպանության մասին մտածող մարդը խրվել է հողի մեջ փորել է անդուլ ու անդադար աստիճաններ է շինել այդ խավարի մեջ, կամարներ է կապել վերևի ծածկոցը պահպանելու համար: Աշխատանք հմտություն, անվախություն շատ ու շատ է մտցված այս մանր եգիպտական գործի մեջ: Մի ճանապարհ, բայց ո՞ւր էր նա գնում, որտեղ էր կանգ առնում:
Եղել են շատ ճանապարհորդներ որոնք ուզեցել են անպատճառ լուծել այդ հարցերը և մտել են այդ անցքը, սկսել են առաջ գնալ: Բոլոր փորձ անողները միևնույն բախտը չեն ունեցել որը կարողացել է շատ առաջ գնալ որը վերադարձել է մի քիչ տեղ ստորերկրյա ճանապարհի դժվարությունները ճաշակելուց հետո: Եթե այստեղ հողի վրա ավերանք է տիրում միայն ավերմունքն է հասկանալի, այդ չէ նշանակում թե հողի մեջ մարդկանցից ծածկված խորության ծոցում ուրիշ տեսակ է իրականությունը: Այնտեղ էլ բնության օրենքն է սիրում, այնտեղ էլ քանդվում են մարդու ձեռքի գործերը և ուղևորը որ ձեռքին թելի կծիկ պիտի ունենա և ճրագ մրցելով ավերանքների հետ, ահագին աստիճանների դժվարությունները հաղտելով, չէ կարողանում վերևի հողի փլվածքների դեմ մի բան անել և վերադառնում է մանավանս ճրագը դժվար է երկար տեղ տանել, նա հանգչում է իսկ առանց լույսի, իհարկե չէ կարելի քայլեր փոխել: Ոչ ոք չէ իմացել թե ուր է նա վերջանում: Հենց այս պատճառով էլ նա ստացել է մի սարսափելի անուն թուրքերեն լեզվով «գեղան գալմազ» (գնացողը չի գա):