Այս էջը հաստատված է

կողմից արդեն պատեր չունեն և նայում են սև, այլանդակ բացվածքների նման: Միայն արևելյան կողմից կոլոր մատուռը դեռ պահում էիր կրծոտած, ծամծմած կողերը: Սա ապացույց է, որ Անին հավիտենական չէ, որ նրան մի կարճ կյանք է մնում: Ամեն տեղ յուրաքանչյուր քայլում ձեր աչքին է խփում անխնամ ավերակի օրենքը այսօրը երեկվանից վատ: Քանդողը մի րոպե անգամ չէ հեռանում ծերության փշրանքներից: Քանդում է բնությունը քանդում է մարդը: Եվ պետք է ասել, որ մարդը ավելի վատ ուղղակի զզվելի քանդող է: Բնությունը գոնե միանգամից վերցնում տրորում է շինությունը և մեծ մեծ բեկորների մի կույտ է դնում նրա տեղ: Բնությունը ոչինչ չէ տանում: Իսկ մարդը մոտենում է բորենու նման, նրան գրավում են հղկած, հարդարուն սալ քարեր, որոնք շինության երեսն են կազմում: Եվ նա դանդաղ պոկում է այդ քարերը մշակում է գեղեցիկ շինությունը բաց անելով նրա փորոտիք ու այդպես ձգում, գնում է տանելով իր հետ գողացված կարմիր քարերց շինված կոլորակ մատուռը հրեշավոր կերպարով մշակվաված է շատ տեղերից կարմրությունը երեսի քարերին են տալիս նրանք պոկված են և գեղեցիկ մարմինը բաց է արել իր կաշվի տակ թաքնված սպիտակ զանգվածը:

Երկու մատույցների մասին ոչնչի հիշատակության չկա:

Եվ ժողովրդական երևակայությունը եկել է բազմել է պատմական հավասարության տեղ: Ասում են, որ այստեղ թագավորի աղջիկը թե քույրն էր ապրում: Ասում են ցույց տալով մի շինություն հետքեր: Ով էր այդ թագավորը ով էր այդ թագավորը ով էր նրա դուստրը կամ քույրը՝ ոչ ոք չէր ասում: Լսելով ավանդույթների մի տեղի մի շինության մասին, ես ամենից առաջ այն հարցն եմ տալիս ինձ, թե ինչ հանգամանքեր կարող էին նպաստել այս կամ այն ձևով ավանդության կազմվելուն: Այս մատուռների շուրջ չափազանց շատ են այնպիսի հանգամանքներ որոնք միայն թագավորական մի շինության ավանդությունը կարող էին ստեղծել: Դուք էլ