Շիրակի երկինքը աղոթքներ ուղարկող: Երևի այդ ծածկված ճանապարհով էր թագավորական կայսրը գնում է քաղաք և վերադառնում այնտեղից: Նրա ապահովության, նրա հարմարության համար էր այսքան ոսկի թափվել այս չոր ու քարքարոտ ձորալանջի վրա:
Երևակայել կարելի է դեռ ուրիշ շատ բան, շատ տեսարաններ ու խորհրդավոր վիպական հանգամանքներ: Բայց երևակայությունը դեռ ճշմարտություն չէ: Հոնենց Տիգրանը իր արձանագրության մեջ ասում է թե ինքը վերանորոգեց և Լուսավորչին տվեց նաև Բեխենց վանքը արդյոք այս մատուռները չեն Բխեց վանքը: Շատ կարելի է շատ կարելի է: Շատ կարելի է նույնպես, որ ծածկված ճանապարհը հատկապես այդտեղի համար չէր շինված: Մատուռներից մի ճանապարհ գնում է դեպի արևմուտք, գետի ափով և հասնում է մեծ կամուրջին, որից այժմ մի մի ավերված պատ են մնացել Ախուրյանի երկու ափերին:
Կանգնած են այդ բարձր բեկորների իրար հանդեպ, և նրանց միջով գետը տանում է իր ջրերը: Որոշ ամբողջացրած հասկացողություն այդ պատերը չեն տալիս կամուրջի շինության մասին: Միայն աջ ափի պատը, մյուսի համեմատությամբ, մի քիչ ավելի բան ունի իր վրա, և նայելով նրան, կարելի մի քանի մանրամասնություններ ենթադրել: Կամուրջը լայն ու հաստատուն էր, արժանի մի մեծագործ ժողովրդի անվան ու համբավին: Կարծում են, որ նա երկու հարկ է ունեցել, մեկը ոտով գնացողների, մյուսը, անասունների համար: Այդ կարծիքը շատ մեծ պիտի լիներ, որով հետև չկա մի ուրիշ տեղ, որով Անիից դեպի հարավ ընկած