Զ
Ս.Լուսավորչի մոտից մենք վերադառնում ենք մեր եկած ճանապարհով, այս անգամ սկսում ենք պտտել քաղաքի շուրջը նրա պարիսպները տեսնելու համար:
Նրանք այդ պարիսպները սկսվում են հենց այւտեղից, քաղաքի հարավ արևելյան անկյունից և գնում են նախ հարավից դեպի հյուսիս Գլիձորի երկարությամբ, ապա թեքվում են արևելյան հյուսիսից դեպի արևմուտք և կտրում են քաղաքի ամենավտանգավոր տեղը այն հարթությունը, որով Անին միանում է Շիրակի դաշտի հետ:
Մեր երկրում հնություններ որոնողը ամեն տեղ տեսնում է եկեղեցիներ, վանքեր, մատուռներ, խաչքարեր, ուխտատեղիներ: Այդ մնացորդները մեծ առատություն են ներկայացնում: Օրերով ճանապարհորդող այցելուն սլանում է այդ առատությունից նա տեսնում է արվեստի հարուստ բազմազանություն աշխարհագրական դիրքերի բնության տեսարանների վրա է հիանում, բայց և այնպես, մի տեսակ ձանձրույթ է զգում միակողմանիության զգացմուքի տակ է ճնշվում: Ամեն քայլում աղոթքի տեղեր, ամեն տեղ հոգեպաշտության հուշարձաններ, խունկ ու մոմ, երկնքի իրերը պատմող գործեր: Նրանք շատ լավ են, երբ ուզում են, իմանալ թե մեր նախնիքները, որքaն բարեպաշտ էին, ինչպես էին վերաբերվում իրանց կրոնին, որի համար այնքան տառապանքներ էին կրում այնքան արյուն էին թափում` ստանալով մեկը մյուսից պերճախոս ապացույցների անթիվ փաստեր: Դուք վերջիվերջո անտարբերության պես մի բան եք զգում: Կշտացածի նման եք և ձեր ուշադրությունը արդեն առանձնապես նշանավոր նշանավոր կրոնական շինությունները կարող են գրավել:
Այո մենք ջերմեռանդ աղոթողներ էինք, մենք մեր խոսքը չէինք խնայում մեր բարեպաշտությունը ամենափայլուն կերպով ցուցաբերելու համար: Բայց մի՞թե մենք միայն աղոթել գիտեինք: Մի՞թե մենք չունեինք երկիր սեփականություն: