Այս էջը հաստատված է

ճարտարապետները կանգնեցրել են և ահարկու աշտարակներ, բարձր ու հաստ պատեր, որոնց վրա նույն մարդը, թե ուզում էր ապրել ու երջանիկ լինել, պիտի գազան դառնար, արյուն թափեր, միս հոշոտել:

Անին միայն իր սիրուն եկեղեցիներով չէ հռչակավոր: Բոլորովին ոչ: Եկեղեցիներ շատ կան, Տրդատը Սրգինայում էլ ցույց է տվել իր հանճարը: Ինչ-որ չկա մի ուրիշ տեղ,այդ Անիի պարիսպներն են: Աբիխը համեմատում է Անիի պարիսպները տիեզերակալ Հռոմի պարիսպների հետ: Երևակայում եք ավելի մեծ պատիվ մի հին բերդի համար: Եվ նշանավոր գիտնականը գտնւմ է որ մեր պարիսպները Հռոմի պարիսպներից ոչ պակաս վեհատեսիլ են, ոչ պակաս ամուր:

Այսպիսի համեմատությունները միայն կարող են լրացնել այն պակասությունները որոնք այսքան ցավալի են մեր պատմագրությունների մեջ: Եվ երբ նրանք մեզ ասում են, թե Սմբատ Երկրորդը կոչվում էր Տիեզերակալ, առանց, սակայն թե ինչու համար էր նա այդպես կոչվում, մենք պիտի ուշադրությունը կանգնեցնենք այն հանգամանքի վրա, որ նույն Սմբատն է շինել այս պարիսպները շինել է ութ տարի: Այդ ժամանակ միայն մենք կարող ենք բավականաչափ հասկանալի դարձնել մեզ համար տրա այդ տիտղոսը: Այդպիսի ամրություններ ծրագրող գլուխ բերող թագավորը չէր կարող վատասիրտ ու հաղթվող լինել:

Բագրատունիների մեջ ամենատխրոխտն է Սմբատ Շանշահը Կատրանիտե թագուհին Մայր եկեղեցու արձանագրության մեջ անվանում է նրան մեծ: Եվ խրոխտ է նրա շինությունն էր: Խրոխտ է նույնիսկ այժմ երբ ավրված, կրծոտած կողերով է պաշտպանում իրանից ավելի դժբախտ: Ավերակները քաղաը բայց պաշտպանում է ինչպես մի ժամանակ ամուր ու անվնաս կողերով էլ կրծքով էր պաշտպանում էր շեն ու եռուն քաղաքը:

Գլաձորի արևմտյան կողը եզերելով պարիսպը գնում է