են վկայում նրա պարիսպների վրա մնացած խաչերն ու հայերեն արձանագրությունները:
Իսկ արձանագրություններ բավականաչափ կան և մեծ մասամբ վերաբերվում են այն ժամանակներին, երբ Անին պատկանում էր Զաքարե Սպասալարի ժառանգներին:
Ես վերևում մի քանի խոսք ասացի վերակենդանության այն ժամանակամիջոցի մասին, որի սկիզբ դնողը հայ իշխանն էր: Վերանորոգվեցին քարուքանդ եկեղեցիներն ու վանքերը, հասարակական շինությունները: Առանց վերանորոգության չէին կարող մնալ Անիի պարիսպները: Բայց Զաքարյանները իրանց անձնական միջոցներով միայն մասնավոր վերաներեգություններ կարող էին անել անդրադառնալի կերպով անցել էին Սմբատ Տիեզերակալի ժամանակները, երբ այնպիսի մի հսկայական ձեռնարկություն ինչպիսին էր այս մեծ ու հպարտ շրջապարիսպը, կարող էր գլուխ բերվել առանց մասնավոր մարդկանց օգնությա: Զաքարյանները այդպես չէին կարող անել: Եվ մենք տեսնում ենք մի սրտառուչ հանգամանք բերդաշինությունը բարեպաշտության բարեգործության առարկա:
Մասնավոր մարդիկ իրանց հոգու փրկության համար շինում էին աշտարակներ պարիսպների ավերված տեղերն էին վերանորոգում և գրում էին արձանագրություններ: Ճիշտ այնպիսի նվիրաբերություններ ինչպես ստանում էր եկեղեցին զանազանությունը այն էր, որ այս խրոխտ ամրությունները չէին կարող իհարկե, նվերների փոխարեն պատարագներ խոստանալ: Հայը մեռնելիս կտակ էր անում իր հոգու փրկության համարև այդ կտակի մեջ միայն այս կամ այն սուրբը այս կամ այն ուխտատեղին չէր հիշվում, այլև մայրաքաղաքի շրջապարիսպը որ հարկավոր էր մարդկանց պաշտպանության համար:
Տեսեք ինչեր են գրված Անիի պարիսպների վրա «Կամօքն Աստուծոյ ես Շանուշս, կենակից Խաչերեսին անդարձով Խաչերեսին շինեցի զբուրջս յիշատակ մեզ 1218 թ»:
«Շնորհին Քրիստոսի ես Մամխաթունս, դուստր