Այս էջը հաստատված է

չերեսին Լօռեյոց անժամի Քրիստոս գնացի յիմ հորն ի հռամին, որ ինչ տեսել եք անյիշատակ էի շինեցի զբուրջնահիշատակ ինձ աղաչեմ, որ կարդայք մեզ թող (1219 թ)»

«Կաման Աստուծոյ ես լուսոտեու որդի Գրիգորոյ շինեցի դարձանս հիշատակ ինձ և ծնողած իմոց և յարևշատություն Շահնշանի սպարապետին, ի յամիրաթուեան Վահրամայ կատարեցա բուրջս, Տեր Աստեւած, ողորմեա Լուսոտին տմէն Շնորհին Քրիստոսի ի տէրութեանս մանդատորտախուցէս Ամիր սպասլար Շահնշան Սարգսի ես Մխիթարիչ Գանձակեցի ծառայ Քրիստոսի ի յարդար վաստակոց Աբրահամ ու եղբոր իմոյ շինեցի զարդանս վասն փրկութեան հոգտոյ նորա և յիշատակի մեզ և ծնողաց մերոց որք կարդայիք յիշեցեք զաբրահամ ի Քրիստոս Յիսուս (1215)»:

Ահաև Զաքարյան իշխաններից մեկի գիրը:

«Շնորհիվն Քրիստոսի ես մանդատորթա խուցես Ամիր սպասալար Շահնշան Զաքարիա շինեցի զարձանս և սպարիպս վասն յիշատակի մեզ և ծնողաց մերոց»:

Բայց այս բոլոր վերանորոգություններն ու կարկատաները Անիի պարիսպների ընդհանուր տեսքի վորաբերմնանք ունեն երկրորդական, անկարևոր նշանակություն: Հիմքը գլխավոր մարմինը անփոփոխ է մնացել Տիեզերակալի օրեբից այսինքն ինն հարյուր տարի: Մարդ զարմանում է թե այս քայքաված ամրությունները ինչպես են իրանց զառամած ուսերի վրա տանում այսքան երկար ժամանակամիջոցի ծանրությունը: Ահա շինարարական հանճարի մի նոր, ավելի մեծ հաղթանակ:

Անկասկած է, որ Անիի պարիսպները անհամեմատ լավ պահպանված կլինեին, եթե միայն բնությունը եղած լիներ նրա ճակատագրի տերն ու տնօրենը: Բայց Անիի պարիսպները, ինչպես առհասարակ ամեն մի շինություն այստեղ:[1]

  1. Զաքարե