ահագին, անսպառ քարահանքեր են եզել շրջակա երկրի համար դարերի ընթացքում: Եվ քարահանքը գրավիչ է եղել մանավանդ նրանո, որ միանգամայն պատրաստ տաշած ու հղկված քարեր է տվել: Այդ քարերով ամբողջ ամրություններ, ամբողջ ապարանքներ են կառուցվել շրջակա գյուղերում: Նույնիսկ Կարսը չնայած,որ այստեղից բավական հեռու է, Անիի քարերով է ամրացրել իր պարիսպը: Ինչու զարմանալ, երբ այսօր իսկ շարունակվում է նույն Թալանը, նույն հափշտակությունը: Ռուս այցելուներից մեկը, Ե. Մարկովն ասում է, որ Երևանի երկաթուղ կապաշառուները Անիի քարերն էին գործ ածում կայանների շինության և այլ պետքերի համար:
Տարել են, տարիներով, դարերով տարել են, բայց ահագին քարահանքը դեռ բոլորովին չէ դահարկվել: Դեռ պարիսների տակ քարակույտեր են թափված դեռ կիրն ու ավազ պահում պահպանում են բարձ կանգնած, հպարտութկյամբ երկար ձգվող պարիսպների մի երկր ձգվող պարիսպների մի երկար տարածության Սմբատի ձեռակերտը այո′, դեռ ճակատը պնդացած դիմադրում է մարդկանց և բնության արհավիրքներներին: Եվ նա դեռ երկար կդիմադրե, գոնե ավելի երկար կդիմադրե, գոնե ավելի երկա, քան ներսում գտնվող շինությունները:
Ճակատի պնգության ամենամած ապացույցըալիս է Ավագ Դուռը Անիի գլխավոր մուտջը հյուսիս արևելյան կողմից, այսինքն դաշտավայրի ամենահարմար և դյուրամատչելի տեղից: Որքան հարվածներ պիտի թափված լինեն նրա վրա, ո՜վ կարող է իմանալ: Մանր հրվածներ դրանք, երևի նետերի հարվածներ: Հին պատերազմական արվեստը դիտերբերդեր հարվածելու մեծ գործիքներ բարաններ, որոնք քաանդում են պատերը: Այստեղ քանդակված չկա: Այտեղ հղկված քարերի երսները ծակծակված են ծակող գործիքը խոր տանել իր հարվածը չեր կարողանում: Խփվելով պատին, նա թողնու էր նրա վրա իր սուր ծայրի հետքը և հետ թռչում։ Նետերի թանձր տարափներ ես ներկայացնում քեզ, նայելով այդ չեչոտ պատերին՝ վերևից մինչև ցած։ Փոքրիկ, առողջացած սպիների ցանցի նման ծածկում են այդ ծակոտիները ամրությունների վիթխարի մարմինները: Դրանք հին օրերի վկաներ են միայն, ցավ չեն պաաճառում: Ի՛նչ համեմատություն կարող է լինել այդ անմեղ ճեղքվածների և այն խոր, մահացու վերքերի մեջ, որոնք իրենց ահռելի բերանները բացած են ամեն տեղ և նայում են ամեն մի կողմից: