պատերը որոնց միջով մենք անցնում էինք մի րոպե առաջ: Նրանք այժմ բարձր են մեզանից նրանք մի հուժկու շրջան են տալիս ձորավի եզրով, թեև ավերված ու կիսակործան են, բայց տիրում են իրանց ոտների տակ վառված քարքարոտ լանջերի վրա խրոխտաբար նայում են ձորին, հանդիպակաց լանջերին, որոնք ցածր ու խեղճ են կարծես պատկառանքով ու զարմանքով են նայում նրանց:
Մեր ձախ կողքին ձորագլուխն է այն հարթավայրը Որ տարածված է Անիի գլխավոր մոտքի առաջ այստեղ, այս ձորը հաղորդակցություն էր պահպանում այն բարձր ու գեղեցիկ պատերի ետևում թաքնված քաղաքի հետ Անին փոքր է իր այդ պարիսպների մեջ: Բայց ի՞նչպես էր որ վայելում էր մեծ բազմամարդ քաղաքի հռչակ 1001 եկեղեցի ուներ նա ասում են և յուրաքանչյուր եկեղեցուն հարյուր տուն գցելով, ավելացնում են այդ առասպելի վրա երկրորդ առասպելը, թե Անին ուներ հարյուր հազար տուն: Բայց զուր չէ ասված, որ թև մի տեղ կրակ չլինի՝ այնտեղից ծուխ չի բարձրանա: Եթե Անին չունենար մի ապշեցնող բազմամարդություն այդպիսի առասպել չէր էլ ստեղծվի: Բայց ո՞ւր էր տեղավորվում այդ ահագին բազմությունը: Անին իր շրջականերով էր մեծ: Միջուկը բերդն էր, բայց քաղաքի այդ սիրտը մեծ ելքեր ուներ դեպի զանազան կողմեր: Մեկը մենք արդեն տեսանք, Ս. Լասավորչի մոտ: Բայց նա լոկ հաղորդակցության միջոց էր երևի Մինչդեռ այս կողմը, հյուսիսային այս մեծ ելքը արդեն խառնում էր դուրսը ներսի հետ, հեռավոր մասերը կենտրոնի սրտի հետ:
Թագավորական շքեղ քաղաքի այս դրսի հրապարակը, որի վրա բացվում էին գլխավոր դռները հարյուրավոր տեսարաններ է տեսել բախտի հարյուր ու մի տեսակ խաղերի վկա է եղել: Ինձ թվում էր որ անպատճառ այստեղ, այս դաշտի մի օրե անկյունից է Արիստակես Լաստիվերոցին տեսել թագավորական գնացքը, որ հետո ողբի նյութ դարձրեց նա, երբ թագավորությունը ավերակների մի կույտ էր եղել Լալկան բանասստեղծ էր Լաստիվերտցին և բնական է, որ իր տեսած հանդեսի հիշողությունը խոր ազդած լիներ