Այս էջը հաստատված է

ծառ առհասարակ չէ ընդունում, իսկ Իգաձորը,բացի Շիրակի մի կտորը լինելուց այնպիսի շոր ու այրված մի տեղ է, ուր ոչ մի ծառ չէր էլ կարող արմատ բռնել: Լերկ հող է երևում ամեն տեղ, կարծես թե մանրած կավիճ ցանված: Իսկ ձորի կողերը մոխրագույն ապառաժներ են որոնք պանրի պես կակուղ են եղել մի ժամանակ այստեղ եոանդով գործած կացնի, մուրճի ուրագի, մի խոսքով ամեն կտրող և կոտրող գործիքի տակ որ մարդու ձեռքում տուն շինելու և տուն ավերելու զենք է եվ այդ կակուղ, հեշտ նվաճվող սպիտակ ժայռերը գեղեցիկ նյութ են եղել բնակարարաններ շինելու համար: Հենց ձորի սկզբից ձեր առաջն են գալիս այդպիսի բնակարաններ բնակարաններ բնական և արհեստական այլերի շարքեր:


Բնությունը տվել մարդը հարմարեցրել է իր բազմաթիվ պետքերի համար Կա գեղարվեստի Անի ապարանքների սիրուն տաճարների Անի կա և քարայրերի Անի և այս վերջինը առաջինից ավելի մեծ ու ընդարձակ է նա թաքնված է ձորերում հատակում սողում է թեք լանջերով, մտնում է հոդի աակ, կախվում է ձորերի վրա: Նա միսյն այստեղ չէ այս հուլիսում և արևմտյան ձորերում նա շատ է ընկել և Գլիձորի երկարությամբ, նա գնում է Ախուրյանի ձորով դեպի արևելք դեպի Հոռոմոսի կողմերը:

Տրոգլոտիտների մի ամբողջ աշխարհ: Եվ մինչդեռ գեղարվեստի Անին միանգամայն անապատ ու էեուսծ է այս մեկը, չենք զարմանում, անմարդաբնակ չէր: Գյուղական կանայք, երեխաներ խմբված էին Իգաձորի լանջերի նրանք զարմանքով էին նայում ձեզ բայց չգիտեին թե որքան մեծ էր մեր ղարմանքը Անի և բնակություն այս անկարելի հանելուկը պարզեց վանահայր վարդապետը մոտակա հայ գյուղերից մի քանի տներ ամառը կարճ ժամամակով բնակություն պարապելու համար հարմարությունը, որ գրավում է նրանց միայն Ալաջայի ստորոտների կանալները չեն այլև այն, որ կան պատրաստ ու ապահով բնակարաններ այդ այրերը: Բավական է որ գյուղացիները իրանց հետ