շոր ու անկողին վերցնեն և մի կարճ միջոցով մի քանի շարաթների ընթացքում կենդանանում է Իգաձորը, որ մի ժամանակ եռուն ու աղմկալից է եղել իբրև առևտրական շուկա:
Իսկ թե այստել շուկա է եղել ցույց են տալիս այրերը, որոնցից շատերը խանութներ հին: Այժմ էլ մի հայացքով կարելի է ճանաչել սյդ խանութները, նրանք փորված են մոխրագույն կակուղ ժայռերի մեջ ունեն դարակներ ապրանքների համար:
Մարդ մտքով մի րոպե տեղափոխվում է այն հին ժամանակները: Երևակայում է հենց այսպիսի մի պայծառ ու գեղեցիկ առավոտ մեծ քաղաքի պատերի տակ ընկած այս ձորում Գյուղացի կանանց և երեխաների խմբերը կատարյալ են դարձնում իլյուզիան և դու մի րոպե զգում ես քեզ առևտրական շուկայի մեծ ժխորի մեջ տեսնում ես այս ձորը լցված ամեն դիրքի և կարողության մարդկանցով, որոնք առնում են տալիս են կամ պարզապես նայում են։ Որքան խոսք ու զրույց, ինչ շարժում իրարանցում:
Արևելքի քաղաքների կյանքը ամբողջապես շուկաների մեջ է: Իսկ Անիի պես մի խոշոր ու փարթամ քաղաքի շուկան չէր կարող չյինել մեծ ու բանուկ: Այս ձորը իհարկե, միակ շուկան չէր: Այնտեղ քաղաքի մեջ կա շուկա: Բայց սյնտեղ չկար, չէր կարող լինել այսպիսի լայնարձակ ազատության։ Գուցե ավելի գյուղական իր Իգաձորի շուկան: Բայց այստեղ ել անշուշտ, խառնվռմ էին ամեն կողմից եկած վաճառողներ ու գնողներ: Այստեղ միայն շրջակա գյուղացիները չէին պարպում իրանց սայլերը կանգնեցնում իրանց հոտերը: Այստեղ էին լալիս և հեռավոր կարավաններ և արևելյան, քանի լեղուներ խաոնվամ էին սյս ձորում չէ վաճառք պարսերի մեջ Անեցին չմոռանանք հսրաբերություններ ուներ նույնիսկ կախարդիչ Հանդկաստանի հետ:
Մարդկային բնակությոան հատկացրախ քարայրերը այնքան շատ են, որ ամեն մեկը առանջին-առանձին տեսնելու ոչ մի հնարավորություն չէ: Մենք բավականանում ենք մի քանիսները տեսնելով