անունը: Այստեղից նա Ծաղկոցաձոր է կամ ավելի կարճ ու պարզ՝ Ծաղկաձոր: Անունը արդեն ենթադրել է տալիս բանաստեղծական մի գեղեցիկ անկյուն, մեծ մայրաքաղաքի աչքի առաջ: Սա ասում է որ Անիի ծաղկանոցն էր այս ձորը: Բայց ի՞՜նչ է պատասխանում բնությունը այդ գեղեցիկ անվան: Նա մեծագործ է այս ձորի մեջ նա տեսարաններ է տալիս, բայց բուսական ոչ միայն փարթամություն, այլև փոքրիշատե վայելուչ հարստություն չունի: Ընդհակառակն աղքատ ու տկլոր է նա, լերկ ժայռերով, և նրա հսկայական լանջերը խոր ու լայն հատակը նույնիսկ կանաչ գույն էլ չունեն խոտերով չեն ծածկված այլ անփոփոխ շարունակում են պահպանել նույն սպիտակ կավճային գույնը նույն լվացված լերկ աղքատիկ տեսքը:
Այստեղ ձորի հատակում, ձեր աչքին ներկայանում է այսպիսի տեսարան՝ ձորի ձախ արևելյան կողը Անիի արևմտյան պարիսպների շարունակությունն է, նա ձգվում է բարձր ու բարձր պատի պես կտրված, միապաղաղ: Այդ բնական վիթխարի պատը կազմված մոխրագույն տուֆի ժայռերից ավելորդ է դարձրել մայրաքաղաքի արվեստական պաշտպանությունը այս կողմից և նրա վրա այլևս պարիսպ չեն շինել: Ի՞նչ էր հարկավոր էր նա բնության մեջ դրած պատը միայն անհասանելի բարձր ու անառիկ է, այլև շատ քիչ խոռոչներ ունի իր վերևի մասերում և կարծես թե սվաղով ծածկված է: Բայց քարը փխրուն ու կակուղ տեսք ունի: Թվում է թե այս ժայռերը կարելի է փորել նույնպիսի հեշտությամբ, ինչպես հողե մի պատ: Այդ միտքն են տալիս ժայռերի ստորոտից քիչ բարձրում գտնվող այրերը:
Նույնպես սպիտակ, նույնպես լերկ է և ձորի հատակը: Այստեղ բնության միակ դարդը փոքրիկ վտակն է նեղ իր պարզ ու մաքուր ջրերը տանում է նեղ,քարքարոտ հունով,բայց առանց աղմուկի առանց նույնիսկ ձայնի դա Ալաջայի ջուրն է:
Ի՞նչ ժլատն է Ալաջայի մեծ շղթան: Մի բուռը ջուր է նա ուղարկում դեպի այս կողմեր: Բայց և որքան ուշադիր