Այս էջը հաստատված է

է բնությունը Անիի մոտ դեպի սարերի այդ համեստ ու ժլատ տուրքը: Մի ահագին, անդնդախոր ձոր է նա հատկացրել այս ջրին, մի ձոր որից Ախուրյանն էլ չէր քաշվի, իբրև իր մեծության ու հպարտության անարժան մի ծոցից:

Ծաղկոցը հենց այդ ջուրն է: Իր ճանապարհի վրա նա ինքը կանաչներ ու ծաղիկներ չէ փռում, բայց ահա գյուղացիները նրա ափերին բանջարանոցներ են տնկել մշակել են կաղամբ, վարունգ և այլ կանաչեղեն: Առաջ էլ այսպես էր ծաղկոցները: Հենց այդ բանջարանոցներն էին այդ պարտեզները, առաջ էլ այսպես էր, բայց իհարկե ոչ այս չափերով: Հողի և ջրի այդ արտասավորությունն ավելի լայն ու մեծ չափերով շահագործել են անեցիները: Նրանք այժմյան գյուղացիների պես չէին, նրանք խիզախ, հանդուգն ձեռնարկություններ էին սիրում և իրագործում: Եվ նրանց ձեռքի տակ իսկական գեղեցիկ ծաղկոց պարտեզ պիտի դարձած լինի այս ձորը:

Սարսափելի ավերումները, որոնք այնքան հուսահատական են այս կողմերում,այնքան բարձրագորշ դեպի երկինք են աղաղակում բառի բուն մտքով յուրաքանչյուր քայլի վրա, այն աստիճան սաստիկ են ճնշում երևակայությունը, որ այցելուին թվում է, թե բնությունն էլ ավերված է մարդու ձեռքով: Բագրատունյաց մայրաքաղաքի մեջ գեղարվեստական ճոխություններով շրջապատված մարգը ենթարկվում է այն ուժեղ լոգիկայի ազդեցության թե ճաշակի կուլտուրական զարգացման այս աստիճանին տիրացած մի ժողովուրդ չէր կարող ընտրել իր համար մի մեռած կամ աղքատ բնություն, իսկ թե ընտրեր էլ անպատճառ կհարստացներ կկենդանացներ այդ բնությունը իր հանճարի ուժով: Եվ ակամա ասում եք ձեզ, որ բռնությունը միայն մսի և արյան կյանքն ու նրա գործերը չէ հավիտենական ոչնչացման և ապականության մատնել այլև քերել է հոգի երեսը, սպանել է երկրի ստեղծագործական ուժերն էլ:

Իհարկե կա ճշմարտության մի խոշոր բաժին այս են թադրության մեջ: Իհարկե սպանել ժիր ու ընդունակ մարդուն և նրա տեղը թողնել դատարկություն միայն՝ նշանակում