Այս էջը հաստատված է

է սպանել նրա ձեռքի տակ եղած հողը։ Բայց և այնպես, հազիվ կարելի լինի պնդել, թե Անիի շրջակաները պատմական աղետներից առաջ առանձին ճոխ ու փարթամ արգասավորությամբ հռչակված էին երկնքից ընտրված մի անկյուն էին: Ոչ երկրի բնությունը այսօր էլ ձեզ ասում է, որ ինքը միանման է ամեն տեղ և Շիրակը, եթե ստացել է երկնքից հարստություն, դա միանման է ամեն տեղ, և նա չի ունեցել ինչպես չունի այժմ էլ այն տեսակ անկյուններ, որոնք հրաշալի լինեին մյուս տեղի հետ համեմատելով:

Ուշադրություն դարձրեք այն ընծայաբերությունների վրա, որոնք հիշատակված են Անիի և ուրիշ տեղերի բազմաթիվ արձանագրությունների մեջ: Դրանց մեջ խոսում է ինքը՝ բնությունը: Մարդը կարող է նվիրել եկեղեցիներին և վանքերին այն ինչ տալիս էր հայտնի տեղի բնությունը: Եվ ահա մենք տեսնում ենք, որ Անիի և նրա մոտիկ շրջակաների սահմանում եղած նվերները բաղկացած են տներից, կրպակներից ձիթահանքերից, ջրաղացներից, մարգերից: Այգիներ չեն հիշվում այդ տեղերում: Նվիրվում էին իհարկե և այգիներ, բայց նրանք գտնվում էին հեոու այս տեղերից՝ Օշական, Փարպի Աշտարակ, Սրեն, Բադավան և այլ տեղերում: Ուրեմն մայրաքաղաքի կենդանության և փարթամության ժամանակ էլ Շիրակի այս կտորը Շիրակ էր անփայտ, ծառազուրկ: Այնպես որ Անիի շրջակաների միակ բուսական զարդը բացի, իհարկե, կանաչ լեռնադաշտի տեսարաններից: Ծաղկոցաձորն էր իր բուրաստաններով: Հասկանալի է, թե որքան սիրված պիտի լիներ այս ձորամեջը: Երբ մեզ պատմում են փարթամ, հարուստ, շռայլ մի կյանքի մասին, որ երկար ժսմանակ եռում էր այս քաղաքի պարիսպների ներսում մենք չենք կարող երևակայել մի ժողովուրդ, որ նստած լիներ քարի ու ավազի վրա, որ հասկացած չլիներ բնության բարիքների, ծաղիկների, օգտակար բույսերի ամբողջ գրավչությունը:

Այդ մեծ հաճույքը միացած օգտակարության հետ, Անին որոնում էր Ծաղկոցաձորում: Եվ այդ ձորը, այո՛, այժմյանից անհամեմատ ավելի գեղեցիկ էր, ավելի մշակված,