Այս էջը հաստատված է

5-6 սաժենի վրա: Մեջտեղում միշտ փողոցներ որոնց մեջ երեք հոգի հազիվ կարող են մեկմեկու կողքին գնալ: Փողոցների երկու կողմը կես, մեկ և մինչև մեկուկես արշին բարձրությամբ փոքր բարերից շինված արվեստակտն պատեր, որոնց այն կողմը և տներ ու դուքաններ՝ բառակուսի և կլորակ ձևերով:

«Տների և դուքանների մեջ փոքրիկ բաժանմունքներ, պահարաններ և դռների տեղեր Լույս ոչ մի տեղից չէ թափանցում որտեղից էր փչում ցուրտ քամին չեմ կարող ասել: Տեղ տեղ վերևից մի թթվաշ ջուր էր կաթկթում: Կես ժամից ավելի ման դալով և ման գալով երկյուղ կրելով (ջերմաչափը իջավ մինչև 8%, երբ դուրսը 32° էր), ես դուրս ելա: Ուղեցույցս ինձ պատմեց որ 1876-ին նա մի քանի տաճիկ զորավարների հետ 4 ժամ ման էր եկել Ստորերկրյա Անիում և նրա ծայրն ու ճոթը չէ դտել: Նրա ասությամբ մեր ման եկած փողոցներով կարելի է գնալ մինչև Միջնաբերդի տակր և հասնել մինչև պարիսպները, ուրեմն ամբողջ քաղաքի տակը դատարկ է և ամեն մի քայլափոխում ասում էր ուղեցույցս, կհանդիպեք մեծ և փոքր բնակարանների և դուքանների Բայց ավելացնում էր նա տեղ տեղ էլ կհանդիպեք պատերի, որոնցից անցնելը անկարելի է և որոնց մյուս կողմր եղած մասերում ման գալու համար կան դրսից մուտքեր, ուրիշ տեղերից արդեն խանգարված:

«-Պատահե՛լ եք խաչերի կամ մատուռների այդ տեղերում,– հարցրի ես ուղեկցիս:

«-Ոչ, պատասխանեց նա,– միանդամայն հավատացնելով, որ Ստորերկրյա Անին միայն կենդանի մարդկանց բնակարան և գփավորապես վաճառատեղի և եղած»

Այս նկարագրությունից մենք իմանում ենք որ Անիի տակ կան ստորերկրյա անցքեր: Բայց դրանք ճի՛շտ որ այն դերն են կատարել, որ այնպիսի վստահությամբ վերագրում է նրանց Գեղամյանցր: Այս հարցր փոքր-ինչ պարզաբանելու համար ես կբերեմ մի ուրիշ նկարագրություն էր:

Վերևում ես մի երկու անգամ հիշել եմ կազակների