Այս էջը հաստատված է

օֆիցեր Ռժևուսկուն, որ ռուս թուրքական վերջին պատերազմի ժամանակ երկար մնացել է Անիի մոտ և նկարագրում է այն պատերազմական գործողությունները որոնք տեղի ունեցան այդ կողմերում: Նույն այդ օֆիցերը խոսում է և Անիի ստորերկրյա անցքերի մասին: Փորվածքները այնքան բազմաթիվ են ավերակ մայրաքաղաքի տակ ու շուրջր որ հաստատապես չէ կարելի ասել, թե որ կողմի քարայրերն ու անցքերն է նկարագրում ոուս զինվորականը կարելի է միայն հաստատ ասել որ Անիի արևմտյան կողմերի մասին է խոսքը քանի որ այդ կողմերում կարող էր գտնվել ոուսաց զորաբաժիը որ իր առջև ուներ Սլաջայի թիկունքների և ստորոտների թուրքաց բանակը:

«Հետևյա, օրեր,֊ ասում է Ռժևոլսկին - մեզ համար հանգիստ անցան: Մեզ տանջում էին միայն սարսափելի շոգերը, ճանճերը և զանազան սողունները ինչպես են կարիճներ, ֆտլանգաներ և թունավոր սարգեր: Շոգերից մենք փրկություն գտնում էինք այն գետնափորերում որոնք շինված են համարյա ամբողջ Անիի տակ: Գնդի հրամանա տարր տոթից հանգստանալու տեղ ընտրեդ մի ամբողջ ստորերկրյա դահլիճ որ բոլորովին կանոնավոր քառանկյունի ձև ուներ և որին կպած էր մի փոքրիկ եկեղեցի: Ինչ պաշտոն էին կատարում այս ստորերկրյա բնակարանները-չգիտեմ սենյակների ամբողջ շարքեր փորելը կամ ավելի ճիշտ ասած՝ բարերի մեջ կտրելը շարքեր որոնք մի քանի վերստ տարածություն ունեն - մի այնպիսի ժամանակ, երբ վառոդր դեռ հայտնի չէր պահանջում էր ահագին աշխատանք իսկ զանազան զարդարանքները մեծ հմտություն: Չեմ կարող մոռանալ այն ճաշր որ տվեց մեզ գնդի հրա մանատարը այդ գետնափորի մեջ երկար ժամակիմ հիշողությունից չի անհետանու իր կարգ ու սարքով առանձ նատեսակ այդ ընկերակա քեֆի բարձր դահլիճի կիսամթության մեջ կաղակները երգում էին, վայրենի լեզգինկա էին պարում, Կախեթի գինին անպետք էր:

Այս բոլորը պես կարող է տղի ունեցած լինել Ծաղկաձորի քարայրերից մեկում ուր կարելի է դահլիճ էր գտնել, ի նուջյքներ էր սարքել: Բայց ահա ինչն է զարմանալին: