Այս էջը հաստատված է

որոնում էին ձիու տիրոքր, լուցկիներ էին վառում խուզարկում էին բոլոր անկյունները։ Բայց տեսնելով որ գետնփոները անվերջ են և համոզվելով որ զուր են ման գալիս, ետ դարձան աշխատելով գտնել ելքի ճանապարհը: Սոսկալի րոպեներ անցկացրին նրանք երբ համոզվեցին որ կորցրել են ճանապարհը: Նրանց մտքով անցնում էր թե կարելի է ողջ ողջ թաղվել այս անելանելի նրբանցքների և դահիճների մեջ և այս միտքը սառցնում էր նրանց սրտերը սարասափ էր լցնում նրանց մեջ: Երկար թափառում էին նրանք ամեն րոպե հետ ու հետ էին գնում փոխում էին ուղղությունը և բոլորովին հոգնած, ուժասպառ դարձած՝ նկատեցին վերջապես, լույսի այն ճառագայթը որ թափանցում էր նրանց շրջապատող մութ տարածության մեջ: Բանիդ դուրս եկավ որ ելքի տեղը գտնվում է այնտեղի հակառակ կողմում որով ներս էին մտել: Եվ ելքը ավելի նեղ էր, բացի դրանից, ճանապարհը փակել եին թափված քարերը հարկավոր եղավ ձեռքերով մաքրել ելքի տեղը, որպեսզի ձիաները կարոդանային դուրս գալ: Եվ կազակների ձեռքը այդքան աշխատանքի և անախորժ զգացմունքի գնով ընկած պատերազմական տվարն էր մի անպիտան մոխրագույն, ծեր չափազանց նիհար ձի և մի զզվելի թամբ[1]:

Անկասկած այս պատերազմական արկածը տեղի ունենալ կարող էր միայն Անիի տակ եղած գետնափոր) երի մեջ: Չորս կողմում մի ուրիշ տեղ չկա ուր ստորերկրյա այդքան երկար ու ընդարձակ անցքեր որոնենք անցքեր որոնք թույլ տային խմբական ձիարշավներ սարքել: Մայոր Ռժևոսկին չէ տեսել այդ ստորերկրյա փողոցները նրբանցքները, դահլիճները նա միայն լսել է Բորիսովի պատմվածքները, և մենք տեսնում ենք, որ դրանք համաձայնվում են Գեղամյանցի նկարագրության հետ ընդհանուր կետերում: Թույլ տանք որ թե Բորիսովը և թե Գեղամյանցր շատ բան տեսած ու հասկացած են համարել իրենց երևակայության միջոցով,որ, ինչպես հայտնի է այդպիսի մութ ու ահավոր տեղերում գործում է անհամեմատ մեծնեռանդով ստեղծում

  1. Сборник военных рассказов т. 5 стр. 147