Այս էջը հաստատված է

ժայռի մեջ փորված ապարանքը երևի որևէ պաշտոնական հիմնարկություն է եղել՝ կամ զինվորական պահականոց, որ հսկվում էր հարավային կողմից եկող մեծ կարևոր ճանապարհի վրա կամ գուցե մաքսի և այլ հարկերի տուն:

Սրանք մեր խոսակցություններն են, ընթերցող: Եվ ես չեմ ասում, թե ուրիշ այցելուներ բոլորովին ուրիշ տեսակ խոսակցություն, ուրիշ տեսակ ենթադրություններ չեն ունենա այս միևնույն առարկայի վերաբերմամբ: Ամենքն իրավունք ունեն: Ոչ մի գրով, ոչ մի հիշատակությամբ չխանգարվող քարային լռության առջև ենք կանգնած: Քարերից էլ ասենք գաղտնիքներ խլում են, բայց ի՞նչ տեսակ քարերից: Ո՞ւր էր, եթե մենք էլ, հասարակ այցելուներս, մաս ունենայինք այն հանճարից ու հնարավորությունից, որ օրինակ Վանի ժայռերի վրա նշանակված բազմադարյան ալևոր գաղտնիքը բացեց:

Բայց կասեմ, որ շատ ճիշտ է մեր խոսակցության մեջ շեշտված այն հանգամանքը, որ մասնավոր աչքի ընկնող մեծ շինություններ ոչ ոք չէր ուզում ընդունել Անիի կանգուն ավերակների մեջ: Կարծես, թե անեցին դրամ խնայելիս չի եղել միայն եկեղեցիներ և պաշտոնարաններ շինելիս:

Ահա մենք գնում ենք դեպի այդպիսի մի շինություն, որը նույնպես ստեղծված է, որի ինչ լինելու առիթով տեսակ տեսակ դատողություններ կան:

Ծաղկոցաձորի եղերքով մի ծուռումուռ ճանապարհ տանում է մեզ քիչ դեպի հյուսիս: Մեր առջև պատերի մի տրորված խումբ է երևում նա բարձր է նայում է մեզ երեք հատ սևին տվող կամարակապ բացվածքներով, որոնք ներքին հարկումն են գտնվում: Դրանք սենյակներ են և բավական լավ պահված սենյակներ, բայց նման են դիակի կտցահարած պատռոտած աչքերին, որոնց միջից մահն է նայում իր բութ ու սառն անհուսությամբ: Այդ մեծ, բայց անկենդան աչքերի առաջ, ուր, երևի այդ տան բակն էր գտնվում թափված է քարակույտերի մի մեծ տարածություն : Նա ցույց է տալիս, որ այս շինությունը ավելի շատ բան է ունեցել, քան ինչ ունի այժմ, բայց կամարներ ու պատեր շատ են թափվել և կազմել են այս քարակաշկառը: Իսկ ինչ մնացել է կրով

222