Այս էջը հաստատված է

ծեփով կապված, կանգուն մնում է այդ երեք սև աչքերի ետևում և վերևում գզգզված կրծոտված ճաքճքած ու կիսով չափ թափված բայց դարձյալ հիացնում է տեսնողին, դարձյալ նրա մտքին ու երևակայության դատելու ենթագրելու այքան նյութ տալիս:

Առաջին տեսնողներն ասացին որ դա արքայական պալատ է բայց եղան մտածողներ էլ, թե Բագրատունի թագավորները այսպիսի վտանգավոր տեղ պալատ չէին շինի: Բաղաքի ծսյրն է, Անիի պարիսպր գալիս հասնում է շինության պատերին ինչպես կարելի էր որ թագսվոըր իր համար բնակավայր ընտրե թշնամու հարվածներին ենթարկված այսպիսի մի տեղ: Սկսեցին թագավորական պալատի ամենահարմար և միակ հնարավոր տեղ հսմարել Միջնաբերդը: Իսկ այս շինությունը - երևակայությամբ իհարկե - հատկացրին Բագրատունյաց ժամանակի ամենափառավոր իշխանական տոհմին՝ Պահլավունիներին: Եվ այս ապարանքը նկարագրությունների մեջ կոչվում էր «պահլավունեաց պալատ»: Սակայն ուշադրություն դարձրել են և այն հանգամանքի վրա, որ պալատը այդքան հին շինություն չէ: Պրոֆեսոր Սասը ենթադրում է, որ նա շինված է, որ այն շինված է Զաքարյանների ժամանակ և եղել է զորանոց, ուր հավաքվում էին պարիսպները և աշտարակները պահպանող զինվորական գնդերը:

Ծանոթ լինելով այդ բոլոր առարկություններին և ենթադրություններին մենք, այնուամենայնիվ քարակաշկառների վրայով մտնում ենք ներքին հարկի կամարակապ սենյակները համարյա համոզված որ մտնում ենք արքայական պալատը: Եթեթ ինձ կարողանային ապացուցանել անհերքելի փաստերով, թե զս զորանոց է միայն կամ մի ուրիշ պաշտոնական համենայնդեպս ոչ պալատ ես այնուամենայնիվ շուտ հասկանալի և բնական կգտնեի այն եթե կամենում եէ անվանեցեք, նախապաշարմունքը, որ խանրացախ է այցելուի վրա հատկապես մի անգամ արտասանված անվան՝ Թագավորական պալատի վերաբերմամբ: Բնական եմ համարում այդ տրամադրությունը, որովհետև ինքս էլ ենթակվել եմ Անիի այցելուի հոգեբանության: Վեհ ու տխրալի ավերակները ինչ որ թագավորական վսեմաշուք ազդեցություն