Այս էջը հաստատված է

բաց ու անպաշտպան շրջականերից այլ հենց պարսպապատ Անիի տափակ մասից։

Ասում եմ այս բոլորը այն պատճառով որ զորանոց լինելու համար այս շինությունը չափազանց շքեղ է, իսկ պարիսպները պահպանող պահակների բնակարան լինելու համար չափազանց մեծ է։ Եթե Անիի զինվորները այսպիսի ապարանքներում էին ապրում հապա ինչեր էին շինվում թագավորների և իշխանների համար։ Չմոռանանք, որ Անին ուներ ընդարձակ պահականոցներ իր պարիսպների մեծ երկու երեք հարկանի տշտարակներում ուր, ինչպես հայտնի է մեր պատմագիրներից նույնիկ փոքրիկ եկեղեցիներ էլ կային։

Սենյակները սիրուն տպավորություն են թողնում նա առաջ այն պատճառով, որ համապատասխանում են մեր ժամանակի շինարարական կարգերին։ Բարձր ու անզարդ են պատերը, առաստաղ չկա։ Անակնկալի տպավորություն գործում են մեծ ու լայն պատուհաները, որոնք հին շինությունների մասին մեր կազմած հասկացությունն են շրջում։ Մենք սովորել ենք հին եկեղեցիներում ժամատներում տեսնել նեղ ու փոքրիկ պատուհաններ։ Մենք գիտենք և այն որ հին տները լույս ընդունում էին վերևից, առաստաղում բացված կլոր ծակերից, իսկ այստեղ գոնե երկու հատ պատուհաններ են մնացել, որոնք չէին կարող ուրիշ բանի ծառայել։

Սենյակների մեջ ուշադրության արժանի մնացորդը «աղբյուրս» է։ Պատի մեջ գեղեցիկ քառակուսի շրջանակով պատած մի կամարակապ խոռոչ կա, որ կարող էր մեծ կրակարանի կամ բոխարու նմանությունը տալ, եթե պարզ նկատելի չյիներ, որ այդտեղ ջուր է եղել, գալիս տեղը երևում է ուստր անվանումն է «պալատի աղբյուր»։ Մեր Ալեքսանդրապոլսի բարեկամներից մեկը այդտեղ ասում էր, թե իր մայրը մի 40-50 տարի առաջ այցելել է Անին և պատմում էր, թե այս աղբյուրը այն ժամանակ ջուր էլ ուներ։ Որքան հեշտությամբ են Անիի մեջ առասպելներ կազմվում։

Շինության այն ճակատը, որ ղարձրած է դեպի քաղաքը առանձին խնամքով գեղեցկացած է։ Կանգնելու, նայելու շատ բան կա այդ կողմում։ Այստեղ է կամարակապ դուռը,