Այս էջը հաստատված է

իշխող երևում էր մեծ ու գեղեցիկ պատուհանում լսում էր, խոսում էր:

Սակայն ես, խոստովանում եմ զարդարուն հանդիսավոր պատուհանից ավել սիրեցի մյուս պատուհանը, որը երևի սենյակի միջից նայում է Ծաղկաձորին: Այստեղ պաշտոնականություն չկա, այստեղ հրապարակում է խմբված ամբոխի աչքերի համար ճարտարապետը զարգեր ու քանդակներ չէ շռայլել: Բայց այստեղ բնություն կա ամեհի, լայն հուժկու, որի վսեմությունը նույնիսկ ծիծաղելի է դարձնում ամեն մի արհեստական զարդարանք հասարակ, անպահույճ, բայց լայն պատուհանից Ծաղկաձորի հստակն է երևում այնտեղ ցած, շատ ցած Ձորի լանջերը, նրանց հետևող դաշտերը և այդ լայնարձակ տեսարանի վերջում: Այաշայի կապույտ շղթան - մի բնություն է սա, որից ժամերով կշտանալ չի կարելի։ Որքա՜ն պայծառ ու ժպտուն է ամառվա օրը այս տեսարանի մեջ: Որքա՜ն սիրուն են ստվերները հսկայական ձորի անկարգ դասավորված խորշերում ու խոռոչներում: Իսկ գե՞նը, հեռո՞ւն, արևով ու ջերմությամբ ողողված դաշտերը: Եվ լռություն, լռություն ամեն կողմ: Այս մահը կարծես անամպ ժպտուն երկինքն էլ է դյութել, օդն էլ, արևն էլ մահ ավերակ:

Այստեղ այս պատուհանի առաջ ես երևակայում էի այն կյանքը, որ այս տան մեջ էր անցնում մի ժամանակ: Ոչ այն պաշտոնական կյանքը, որ իր իշխանությամբ կառավարելու և հրամայելու իրավունքով նայում էր քաղաքին այն մյուս, զարդարուն պատուհանվով: Այստեղ անշուշտ, ներքին կյանքն էր, մասնավորը ընտանեկը, որի քաղցրություններն ու դառնությունները մի են թե՛ աշխարհի տերերի, թե՛ անճար աղքատի համար: Ո՞վ քր այստեղով նայում Ծաղկաձորին և ի՞նչ էր տեսնում այնտեղ: Իմ երևակայության առաջ են գալիս փափկասուն տիկիններ իշխանադուն երեխաներ նաժիշտներ մի խոսքով մի մեժ ու շեն տուն այս պատուհանի առաջ: Իսկ այնտեղ ձորում րսյալրների, ծաղկոցների մի ամբողջ եռուն, կենդանի աշխարհ որ շարժվում է որ գործում է, հաց է աշխատում ուրախանում է տրտմում է մեռնում է ու ծնվում: