շինության տեղը, մենք, ենթադրություններով, «գուցեներով» առաջնորդվող այցելուներս միայն թափված քարերի բազմությունից և ավերակի կոլոր ձևից էինք ուզում եզրակացնություն հանել: Բայց որտեղ չկան թափված քարեր: Անիի մեջ մի ափ հող չկա, ուր շինություն ելած չլինեն թափված:
Այդտեղից քիչ դեպի արևելք, քարերով ցանված մի տափարակ տարածության վրա, բարձրանում է մի մաշված արորված եկեղեցի, որ Անիի ամենանշանավոր շինություններից մեկն էր: Դա Ս. Առաքելոց եկեղեցին է:
Բաղկացած է երկու մասից` բուն եկեղեցի և գավիթ կամ ժամատուն: Տարբեր ժամանակների, տարբեր ոմերի շինություններ են: Ամբողջությունը եկեղեցու սովորական ձևին շատ քիչ է նման` չկա գմբեթ, չկան սյուներ: Այս տեսքը շատերին է մոլորեցրել և կարծել տվել, թե դա եկեղեցի չէ: Մուրավյովը ասում է, թե դա Բագրատունիների պալատն է, իսկ ամբոխը անվանում է նրան Նուշիրվանի խոհանոց կարծելով, թե պարսից Նուշիրվան թագավորը ապրել է այստեղ, այսպիսի փառավոր պալատ և խոհանոց է շինել: Պալատ այն վանող ճանապարհորդները հայերեն չգիտեին և չեն կարդացել այն բազմաթիվ արձանագրությունները, որոնք մնում են այս մաշված ու հյուծված պատերի վրա[1], իսկ եկեղեցին խոհանոց անունով. մկրտող ամբոխը չգիտեր, որ Անիի ժամանակ Նուշիրվանը հարյուրավոր տարիներ առաջ գոյություն ունեցած մի թագավոր էր:
Մեր առջև կանգնած էր, մի երկար, ոչ այնքան բարձր շինություն, որի արևմտյան կողմում, կամարակապ բացվածքի վրա, բոլորովին մաշված, դրսի կեղևից պոկված կտուրը կլոր բարձրություն է ներկայացնում - արդյոք գմբեթի մնացո՞րդը: Բուն եկեղեցին հնություն և ճարտարապետական լրջություն է պատկերացնում հենց նրանով, որ ներսից զուրկ է զարդերից: Բայց զարդերի փոխարեն որքան հափշտակող
- ↑ Քյորքչյանը միայն գավիթն է համարոմ Պահլավունիների պալատ: