Այս էջը հաստատված է

Մոտենալով նրան մենք մեռած քաղքի այնքան գեղեցկությունները դիտած և նրանցով այնքան սքանչացած այցելուներս, չենք կարողանում պահել մեր հիացմունքը մեր խմբի համարյա յուրաքանչյուր անդամը միևնույն զգաց մունքն էր բացականչում «ինչ գեղեցիկ է»:

Եվ, իրավ Անիի հնագույն շինություններից մեկն է դա Մայր եկեղեցուց էլ տարիքով, և կրում է Բագրատունյաց շրջանի ճարտարապետության պարզ և վեհ դրոշմը Փոքրիկ ոչ այնքան բարձր մի եկեղեցի է դա ավելի ճիշտն ասած մատուռ, բայց իր այդ փոքրիկ մարմնի վրա թե ներսից է թե դրսից պահպանել է բոլորովին ինքնուրույն զարգացած ճաշակի համաչավ նուրբ պատկերը: Դա այն ժամանակների ձեոակերտ է երբ Անիում Տրդատ ճարտարապետի պես մեծ վարպետ կար ով գիտե, արդյոք այս մինիատյուր կերտվածին չի դիպել նրա ձեռքը:

Կոլոր աշտարակաձև եկեղեցի է բայց մի աշտարակ, որի դրսի շրջապատը տասներկու հավասար կողերից է կազմվում: Կարմրագույն նրբատաշ քարերը այնպես են իրար կպած, որ կարծում եք թե միապաղաղ տախտակ է կազ մում ճիշտ է ավերանքը այստեղին էլ է մոտեցել կրծոտել է հիմքերը, քարեր է թափել բայց ինձ վրա ավերանքը այս տեղ այնքան ցավեցնող, տխուր նախազգացումներով լի տպավորություն չթողեց ինչպես մյուս ավերանքների մոտ: Ինչ որ վստահություն ներշնչող ուժ ունի այս եկեղեցիկը: Նա կարծես հավատացնում է ձեզ որ իր մեջ դեռ շատ ու շատ պնդություն ունի դեռ կարող է շատ դիմանալ և հա մենայնդեպս, երկրի երեսից չի անհայտանա իր քույրերից առաջ: Գմբեթի ծայրին մի կողմում սև փոս կա ձևացած բայց այդ էլ ոչինչ նա կա և կմնա:

Տեսողության պատրա՜նք է դա թե այն անգիտությունը, որ մարդը ցույց է տալիս աշխարհային գործերի և դեպքերի վերաբերմամբ չգիտեմ: Սիրում եմ հավատալ իմ ստացած տպավորությանը: Եթե Անի հրաշակերտողների սերունդները ոչ այժմ ոչ էլ մոտակա ապագայում չպիտի կարողանան վերանորոգությունների միջոցով պահպանել իրենց հեռավոր պապերի թողած ժառանգությունը: Ապուղամրենց Ս. Գրիգոր