վերևում Սբ. Փրկչի եկեղեցու նկարագրության մեջ՝ Պահլավունիների տոհմին Ապուղամրը ինչպես գիտեք արդեն այն մեծ իշխանն էր, որի թոռներից երկուսը Վասակ և Վահրամ Բագրատունյաց ժամանակ մեծ անուն և հռչակ էին վայելում: Նրա անունն է ինչպես երևում է մնացել այս տոհմային մատուռի վրա:
Բայց երբ է նա շինվել արձանագրությունները լռում են այդ մասին: Եկեղեցու դռան ճակատին մի արձանագրություն ունի տիկնանց տիկին Շուշանը որ Ապուղամրի որդի Գրիգոր իշխանի կինն էր Վասակի և Վահրամի մայրը: Այդ արձանագրությունը ունի 994 թվականը: Գոյություն ունե՞ր Ապուղամրենցը դրանից առաջ թե ոչ՝ չդիտենք: Հավանական է որ այդ թվականից շատ առաջ չլինի շինված:
Տիկնանց տիկին Շուշանը կամ ինչպես անվանված է մի ուրիշ արձանագրության մեջ Շուշիկը իր հռչակավոր որդիների արժանի մայր էր: Որդիները Վասակ և Վահրամ իրանց անձը նվիրել էին հայրենիքի բարօրության իրանց արյունն անգամ չխնայեցին իսկ Շուշիկ տիկինը հասարակաց բարիքի համար անում էր այն, ինչ կարող էր անել մի գթառատ հարուստ կին: Նա հայտնի է իր բարեգործություններով խնամում էր աղքատներին ու որբերին և ամեն մի զրկված ամեն մի դժբախտ գտնում էր այդ իշխանուհու սիրտն ու ձեռքը միշտ բաց: Նա իր որդիների մայրը չէր միայն այլև բոլոր դժբախտացածների մայրը:
Ահա այդ նշանավոր կինը իր արձանագրության մեջ հիշում է Պահլավունիների տոհմային մատուռին արած իր մի նվերը: Կան և ուրիշ արձանագրություններ որոնք, բացի միայն մեկից նույն Պահլավունիներին են պատկանում նրանց ընտանեկան հանգամանքներն են պատմում տոհմացուցակներ են տալիս: Այսպես է օրինակ այն մեծ արձանագրությունը որ գրել է տվել Ապլղարիպ մարզպանը 1040 թվականին:
Դա նույն Ապլղարիպն է, որ շինել է Սբ. Փրկիչը ինչպես գիտենք Ապլղարիպը Շուշիկ տիկնոջ որդին էր, Վասակի և Վահրամի եղբայրը: Սբ. Փրկչի շինությունից չորս տարի հետո Ապլղարիպը իրանց տոհմային եկեղեցում գրում է որ իր