Այս էջը հաստատված է

հայր Գրիգոր իլխանը վախճանվել է այն ժամանակ, երբ ինքը, դեռ երեխա էր, թեև չէ հիշում իր հորը բայց ծնողական սերը նրան պարտավորեցրեց շինել այստեղ հանգստարան ոչ միայն սրա համար, այլև իր վաղամեռիկ եղբայր Համղեի և քույր Սեդայի համար: Բացի հանգստարանից, նա շինել է և երկու սենյակ, հավանորեն փոքրիկ մատուռներ՝ Ստեփանոսի և Քրիստափոր անունով այդտեղ պիտի պատարագներ մատուցվեն երեք հանգուցյալների համար: Այղ ժամանակ, ինչպես երևամ է վախճանվել էր և Շուշիկ տիկիկ, Ապլղարիպր պարտ սվորեցնոլմ էր որ նրա համար էլ պատարագ մատուցվի:

Մի արձանագրություն էլ ունի Վահրամ փառավոր իշխանր: Առաքելուց եկեղեցում մենք տեսանք, որ Վահրամի որդի Ապուղամրի կալված է նվիրում իր եղբայր Գրիգորի երկարակեցության համար երևի հիվանդ էր այդ Գրիգորը և եղբայրը, բարեպաշտ հոր ցուցմունքով այդ նվերով սկսում է շարժել երկնքի գութը: Այստեղ Ապուղամրենց մատուռում Վահրամ իշխանն է նվեր տալիս նույն այդ եղբայրասեր Ապուղամրի համար բայց տալիս է ոչ թե նրա, եզրկարակեցության համար Ապուղամրը մեռել էր, և հայրը նրա հոգեբաժինն էր տալիս իր հայրենի մատուռին ով որ այս նվերը անտես անե, ասում է նա «Արուղամրի մեղսցն պարտական եղիցի աոաջի Աստռծո»

Տոհմային հիշատակներ։ նրանք անհետաքրքրական չպիտի լինել այս բոլոր մարդկանց համար, որոնք գիտեն թե որքան մեծ գործեր ունի կատարած Պահլավունիների հռչակավոր տոհմը իր ազգի համար։ Մասնավորապես Վահրամ իշխանը այնպիսի գեղեցիկ հիշատակներով է կապել իր անունը Բագրատունյաց գահի և հայրենիքի հետ, որոնք այսօր էլ միայն հիացնել կարող են ամեն մե հատի։

Ապոսլամրենց Գրիգորի աշտարականման կլոր ձևը մեզ պեար է կրկնե, այն, ինչ ասացիեք փրկչի մասին: Դա այն ձևն է որ ուներ Վաղարշապատի Զվարթնոց եկեղցին և որովհետև Ապուղամրենցը ավելի հին է քան Գագիկ Առաջինի շինել տված եկեղեցին և փրկիչը ուստի