Այս էջը հաստատված է

Ախուրյանի ձորագլխից, մեզ դեպի նրան հրավիրող աշտարակի մոտից և շրջան տալով դեպի արևմուտք, դեպի Ծաղկոցաձորը:

Ինչպես իր տեղում ասել եմ, պրոֆեսոր Մառի կարծիքն է, որ այդ պարիսպն է Անիի հին մասի շրջագիծը: Հիմնվելով մեր պատմագիրների տված տեղեկությունների վրա մինչև 1892-1893 թվականները այն համոզմունքը կար, թե Անիի այժմյան երկու պարիսպներից մեկը Աշոտ Ողորմածն է կառուցել, մյուսը՝ Սմբատ Տիեզերակալը: Սակայն ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, որ Ուռհայեցին ասում է, թե Սմբատի պարիսպը Աշոտի պարսպից մի նետընկեց հեռու էր: Այդպիսի տարածություն, ինչպես գիտենք չկա Անիի արտաքին և ներքին պարիսպների մեջ: Մնում էր, ուրեմն մի ուրիշ տեղ որոնել Աշոտի պարիսպը: Պրոֆեսոր Մառը որոնեց և գտավ, բայց ոչ հողի երեսին այլ հողի տակ: Եվ նրա գտածը ճիշտ որ համապատասխանում է Ուռհայեցու ցույց տված տարածությանը:

Այժմ, երբ մեծ հավանականությամբ որոշված են երկու թագավորների՝ հոր և նրան հաջորդած որդու գծած սահմանները կարելի է հետևել Անիի շինության երկու հետաքրքրական շրջաններին, որոնք մի զարմանալի աճեցողություն և զարգանում են պատկերացնում:

Հայոց պատմությունից հայտնի է, որ մինչև Աշոտ Ողորմածը (952-977) Անին Բագրատունյաց մայրաքաղաք չէր: Մինչև այդ Անին մի ամուր բերդ էր միայն, որ ամփոփված էր երևի Միջնաբերդի և նրա հարավային ստորոտում տարածված անմատչելի ժայռերի վրա Աշոտը թագավորը օծվեց Անիում իր գահը այնտեղ հաստատեց Հայաստանի շատ տեղեր թագավորական բնակություն են ունեցել իրանց մեջ, բայց մի փոքրիկ գյուղաքաղաքի մի ավանի դիրքերից առաջ չեն գնացել: Այդպես չէր Աշոտի ընտրած տեղը մի կարճ միջոցում նա այնքան մեծացավ, որ այլևս չէր կարող տեղավորվել իր սահմաններում հարկավոր եղավ նրան մեծացնել: Եվ ահա Աշոտը Միջնաբերդի ստորոտի մոտով անց կացրեց այն հաստ պատը, որ պիտի պաշտպաներ նոր մայրաքաղաքը հյուսիսային դաշտի կողմից՝ Անին իջավ դեպի