Այս էջը հաստատված է

դաշտը և նրա մայրաքաղաքային կյանքը լայն շրջանն էր:

Աշոտը, ինչպես ցույց է տալիս ողորմած անունը բարեկարգության, աշխարհաշինության մարդ էր: Անին լցվեց մարդկանցով: Աշոտյան պարիսպը նեղում էր աճելությունը : Եվ նա չկարողացավ կանգնեցնել ազգաբնակության շարժումը դեպի առաջ դեպի հյուսիս, դեպի դաշտը: Աշոտի որդի Սմբատը, նույնպես աշխարհաշեն ու մեծագործ մի մարդ լայնացրեց տարածությունդ նա գուցե և քանդեց իր հոր պարիսպը և այգտնղից «մի նետընկեց հեռու» շինեց այն պարիսպները, որոնք այժմ շրջապատում ես ավերակները:

Տափարակի վրա էլ Անին արագ աճեց ու մեծացավ, լցրեց ամբողջ տարածությունը մինչև Սմբատի պարիսպ: Դա երկրորդ ավելի նորագույն շրջանն է եթե հաշվի առնենք տարիները կտեսնենք, որ Անին իբրև մայրաքաղաք՝ 23 տարեկանից ավելի չէր երբ այդքան տարածվեց Աշոտ Ողորմածի մահից մի 5-8 տարի հազիվ էր անցել երբ նկատելի դարձավ մայրաքաղաքի համար նրա որոշած սահմանների սաստիկ անձկությունը ահա իսկ որ մի հեքիաթական հերոս, որ օրերով չէր մեծանում, այլ ժամերով..

Բայց կա ավելի զարմանալին մի քանի հատ տարիներով անջատվող այդ երկու շրջանների մեջ մենք նկատում ենք խոշոր տարբերություն: Բավական է համեմատել Աշոտի և Սմբատի պարիսպները: Հոր շինությունը պարզ ու կոպիտ է հաստ դիմացկուն: Իսկ որգունր: Կարծես մի 15-20 տարվա ընթացքում Անի իր մտել մի ն բոլորովին որ ժողովուրդ, բերելով իր հետ շինարարական քարային ստեղծագործության մի զարմանալի հանճար որ իսկույն արտահայտվեց Սմբատյան հսկա պատերի, Մայր եկեղեցու Առաքելոցի և ուրիշ կերտվաշքների շինության մեջ: Որտեղից եկավ այդ փոփոխությունը այդ հսկա առաջադիմությունը:

Սմբատից հետո էլ ծավալման մեծ թափը կանգ չառավ: Նա գնաց դեպի հյուսիս դուրս եկավ Սմբատյան կրկնակի պարիսպներից տարածվեց դաշտի վրա իջավ ձորերը և անթիվ քարայրեր փորեց իրր համար այսպես արագ ու