Այս էջը հաստատված է

նոր ժամանակներում այժմ էլ կարծեմ փլվում է կամաց-կամաց քայլ առ քայլ: Եթե չլիներ այդ շինությունը կարելի կլիներ ամբողջ մնացած համարել: Ամբողջ ու անվնաս է նույնիսկ կտուրը:

Մուտքը արևմուտքից է եղել: Այդտեղից էլ ներս է խուժել ավերանքը: Նա ոչնչացրել է արևմտյան պատը բաց է արել շինության ամբողջ ներսը: Դա մի փառավոր դահլիճ է, որի փառքն ու վայելչությունը կազմում են երեք կարգ սյուները և նրանց վրա տարածված կամաորների ցանցը:

Քայլդ դադարեցնում ես, տեսողությունդ լարում` դահլիճի սյունակարգերի և կամարների ներկայացրած գեղեցկությունը միանգամից ըմբռնելու համար: Առաջին իսկ հայացքից ես հիշեցի Հոռոմոսի դահլիճը: Նմանություն կա նույն կարճ սյուները: Բայց տարբերությունը ավելի շատ է: Այնտեղ սյուները բարակ են, անկյունավոր, այստեղ նրանք հաստ են և կոլոր: Այնտեղ կամարները նուրբ են, բարձր, կիսաբոլոր չեն, այլ աղեղնաձև: Այստեղ նրանք ցածր են, ավելի հաստ և թանձր ու կիսաբոլորակներ են կազմում: Վերջապես այստեղ սյուները և կամարները ավելի խիտ են: Նկատվում է փոքր ինչ կոպտություն վարպետը նրբության բարձրության մասին չի մտածել, այլ կարծես կամեցել է ճնշել այն քարային ահագին թանձրությամբ, որ այնպիսի համարձակությաբ իրենց վրա բարձրացրել են լայն ու կարճլիկ գեր կարծես վերևի ծանրության տակ ճնշված սյուները:

Սկզբից իր շինության օրից այս դահլիճը երևում է: Մի ինչ - որ մեծ պաշտոնի է եղել հատկացրած: Նրա համար ծախս չեն խնայել, նրան զարդարել են առատ ձեռքով: Անթիվ կամարների վրա հանգչող առաստաղը զարդարված է այս կողմերին հատուկ խոր քանդակներով, ինչպես Հոռոմոսի դահլիճի առաստաղը, ինչպես և Առաքելոց եկեղեցու գավիթը: Զարդարուն է և հատակը կազմված մանր քարերից` մոզաիկի ձևով: Առաստաղը մնացել է, հատակն է քանդվել:

Միայն մարդիկ չեն զարդարել այս հարուստ կամարահարկը: Զարդարել է նրան և բնությունը, զարդարել է իրեն