Այս էջը հաստատված է

քարակույտեր: Մի՞թե ոչինչ չի մնացել, կամ մի՞թե բոլոր մնացորդները հողի տակ են ծածկված:

Ահա պարիսպը ցած գնալով որքան կարող էր ազատվեց մի փոքրիկ ավերված եկեղեցու մոտ: Նա ապացույց է, որ միջնաբերդի այս մեծ լանջերը բոլորովին ամայի ու անխնամ չէին ինչպես ցույց է տալիս ներկա դրությունը:

Միջնաբերդի առանձնատան դիրքը, նրա պարզ ու հասարակ շրջապարիսպը շինություննեի բացակայությունը առաջին անգամ տրամադրում են այցելուին կարծելու, թե այստեղ մի բոլորովին այլ աշխարհ էր թե Անին, իսկական դեղասեր ճարտարարվեստ Անին բլուրի այն կողմում մնաց: Սակայն այս փոքրիկ եկեղեցին, որ իբրև առաջին դիմավորող, մտցնում է ձեզ միջնաբերդի աշխարհը ցրում է այդ տպավորությունը: Իր փոքրիկ պատառոտուն մարմնով նա ասում է, որ այստեղ էլ միևնույն Անին է: Նույն խնամքը նույն ճաշակը շինության վրա: Ոչինչ չկա որ նրան դուրս վռնդի Անիի վարպետներին արժանավայել կերտվածների շարքից:

Իսկ նրա դի՞րքը:

Նրա արևմտյան պատի տակ մենք շվաք գտանք և նստեցինք այդտեղ հանգստանալու: Փոքր ինչ զովություն այդ այրող արևի մեջ, փոքր-ինչ հանգիստ այնքան ման գալուց հետո, որքա՜ն ախորժելի էր մանավանդ ի՜նչ սիրուն տեսարանով է վարձատրում մեզ փոքրիկ եկեղեցին: Դեպի արև մուտք դեպի հարավ խորություններ անդունդներ և մենք տխրում ենք նրանց վրա: Նայելու շատ ու շատ բաներ կան:

Ծաղկոցաձորի շարունակությունն է այդ տեսարանների սիրտն ու հոգին նա է այստեղ, միջնաբերդի այս կողմում, ձորի ու ժայռոտ բարձրությունների մի ամբողջ քաոս թափել: Մեր փոքրիկ եկեղեցուց մեր ոտների տակից ուղղակի զառիվայր է ցած դնում: Գնում է նա երկար մինչև հասնում է Ծաղկոցաձորի խորության որի հատակն այստեղից չէ երևում: Խոր է ձորը բայց ավելի խորանում է երբ փոքր-ինչ թեքվում է դեպի արևելք և դեմ առնելով միապաղաղ ժայռերի տարածության դարձյալ ուղղվում է դեպի հարավ, սակայն աշխատելով մոտենալ արևելքին նրան պահող,