խորության վրա և իր մի հատ մեծ պատուհանով խոժոռ սպառնական հայացք է բևեռել ոչ միայն ձորի, այլև նրա ափով անցնող ճանապարհի վրա, այստեղից չէ երևում այդ աչքը: Բայց այստեղից նայողն էլ զգում է, որ այնտեղ, պատի բարձր քառակուսի ծայրը պլշած նայում է դարձյալ սպառնալից, դարձյալ ահարկու, ինչպես իր կառուցման առաջին օրից:
Փոքրիկ, անանուն եկեղեցուց մենք դանդաղ շրջագայում ենք Միջնաբերդի հարավային ստորոտով, ուղղվելով դեպի արևելք: Բայց աչքից չգցենք մեզանից ցած ընկած ժայռերի տարածությունը: Ծաղկոցաձորը գնալով նրա արևմտյան կողմով նեղանում, կուչ է գալիս և այստեղից նա հազիվ նկատվում է իբրև մի սև, անհատակ պատռվածք: Միշտ այդ նեղված ձորը ձգտում ունի դեպի արևելք գալու ժայռերը հաղթահարելու: Ինչո՞ւ ի՞նչ կա արևելքի մեջ ձգողական: Ախուրյանն է այդ կողմում և Ծաղկոցաձորի ջուրը շտապում է մի ժամ առաջ միանալ նրա հետ: Սև ապառաժ բարձրությունն է ընկած նրա և Ախուրյանի մեջ, չի թողնում միանալ, բաժանում է, բայց ժայռն էլ վերջ ունի, ժայռն էլ հոգնում է: Հրեշն, հեռու հարավում Ախուրյանի լայն պատռվածքը ժայռերի միջով շրջան տվեց, թեքվեց դեպի արևմուտք իրան է սպասում Ծաղկոցաձորի երկար ու նեղ շարունակությունը և իսկույն ընկնում է Ախուրյանի գիրկը:
Եվ ստացվում է այսպիսի մի տեսարան: Միջնաբերդի հարավային մասը ցածրանալով, տեղի է տալիս այն բարձր ժայռերին, որոնք անջատում են Ախուրյանը Ծաղկոցաձորի ջրից: Այսպիսով Անիի թերակղզին ստանում է սեպի նման վերջավորություն, որ իր սուր անկյունով խրվում է երեք կողմից շրջապատող ձորերի մեջ: Սուր անկյուն կազմող ժայռոտ բարձրությունը երկու ջրերը իրարից անջատողը, այժմ անվանում է Գրզըլ-գալե կամ Գըզ-գալե մի բերդ ուրեմն: Եվ իրավ բնության շինած մի անմատչելի ամրություն է դա, ուր ինչպես ցոից են տալիս այնտեղ երևացող ավերակները մարդիկ են ապրել, պաշտպանվել:
Շատ քչերին է աջողվում գնալ, տեսնել աղջկա բերդը: Ճանապարհը սաստիկ վտանգավոր է, նա քերում է այդ