Այս էջը հաստատված է

ժայռերի կուրծքը և անցնողը առանձին ճարպիկություն և դյուրաթեքություն պիտի ունենա խոր ձորի մեջ գլորվելու անխուսափելի վտանգից տզտաված լինելու համար։ Այդ հանգամանքը արգելք է դնում մեր առջևև։ Եվ ես կասեմ այստեղ այն, ինչ տեսնողներն են ասում։

Ժայռոտ բարձրության գլուխը չափազանց փոքր ու անձուկ է, որպեսզի այնտեղ մի աչքի ընկնող բերդ տեղավորվեր, բայց ինքնապաշտպանության հոգսով պաշարված հին մարդու համար անձկությունը այնքան նշանակություն չուներ որքան ամրությունը, ուստի նա փոքրիկ բերդերն էլ չէր արհամարհում, երեք կողմից ջրերով շրջապատված, իսկ չորրորդ կողմից մի պարսպանմտն սպառվածքով անմատչելի ժայռը դեռ հին ժամանակներում պաշտպանության մի գեղեցիկ վայր է դառնում։ Ենթադրում են, որ դա է եղել հին Անի բերդը։ Այդտեղ էր, ինչպես կարծում են, հայոց ամենագլխավոր և ամենաժողովրդկան աստվածուհու Անահիաի տաճարը։ Երբ քրիսսանեությունը Հայաստանում պաշտոնական կրոն դարձավ Գրիգոր Լուսավորիչը, ինչպես հայտնի է սկսեց կործանել հեթանոսական մեհյանները և նրանց տեղ եկեղեցիներ կառուցանել։ Այստեղից մի ուրիշ ենթադրություն էլ - այս ժայռի վրա էլ, ուրեմն, Լուսավորիչը կառուցած պիտի լինի եկեղեցի։

Այժմ էլ այնտեղ երևում է կարմիր քարերից շինված մի գեղեցիկ եկեղեցի, շրջապատված փոքրիկ մատուռներով, Ավերանքը այդ անմատչելի տեղն էլ է հասելնրա համար արգելք էեղել վտանգավոր նեղ ճանապարհը, որ քարերի մեջ փորած աստիճաններով է դեպի վեր գնում և նրա քայքայող շունչից այդ եկեղեցուց էլ մի քանի պատեր ու բեկորներ են միայն մնացել։ Ե՞րբ է շինվել նա մի արձանագրության կտոր ասում է, որ եկեղեցում պատարագ է մատուցվում Զաքարե Սպասալարի մայր Սահակդուխտի համար։ Հավանական է ուրեմն, որ եկեղեցին եթե ոչ շինված գոնե վերանորոգված է այդ հռչակավոր իշխանի ձեռքով[1]։ Բացի այս եկեղեցուց նկատվում են ժայռլի գլխին և մի քանի ուրիշ

  1. Եկեղեցու մի պատի վրա խորհրդավոր տառանշաններով ծածկված մի քար կա