Այս էջը հաստատված է

կապերով էր միացած երկրի ընդհանուր պաշտպանության համար։

Արաբները իրանց նվաճող սրերի բերանով Հայաստան մտցրին նախ և առաջ նոր կրոնի հարցը։ Բնական էր, որ քրիստոնյա Հայաստան նոր ահեղ թշնամու դիմաց մի բնազդային մզում զգալ դեպի իր կրոնակից Բյուզանդիան։ Կար և մի նոր հանգամանք նոր լուծի մեջ։ Արաբները ծանր հարկեր էին դնում իրանց ոչ մահմեդական հպատակների վրա և զինվորական ուժի ճնշման տակ էին ապահովում այդ ծանր հարկերի վճարումը։ Սա էլ մի ուժեղ հանգամանք էր, որ իսլամական լուծի դեմ աստելություն էր հաստատում։

Իսլամը հաղթասակում էր ապշեցուցիչ հաջողությամբ և արագությամ։ Եվ այդ հաղթանակի համար լայն ասպարեզ բաց էր անում ամենից առաջ այն որ նվաճվող երկիրները շատ թույլ էին իրանց ներքին անկերպարան դրությամբ։ Պարսկաստանում ներքին անհամաձայնություններ, հեղափոխություններ կային, քրիստոնյա Սիրիան Եգիպտոսը արդեն զզվել էին բյուզանդական կրոնամոլ բյուրոկրատկան կա սավարությունից ուսի մատը մատին չխփեցին արաբներին դիմադրելու համար։

Ներքին անբարեկարգության դժբախտ տեսարան էր ներկայացնում և Հայաստանը այդ դժբախտությունը հին էր, պատմական հայ ֆեոդալ նախարարների անմիաբանությունը։ Նրանից օգտվեց արաբական տիրապետությունը, ինչպես ժամանակին օգտվել էին պարսկական, հռոմեական, բյուզանդական տիրապետությանները։ Բայց և այդպես, նախարարների գոնե մի մասը կարողանում էր հայտնի դեպքերում միանալ մի գաղափարի համար և գործել համերաշխությամբ։ Արաբական լուծի ծանրաթյան դեմ դիմադրություն կազմվեց երկրի մեջ և դրա առաջին նշանավոր հերոսն էր Թեոդորոս Ռշտունին:

Այս նշանավոր հայ իշխանը պատմության մեջ գուցե առաջին քրիստոնյա գործիչն էր որ փորձեց մահմեդականության միաբան արշավանքի դեմ կանգնեցնել տարբեր դավանությունների պատկանող քրիստոնյաներին։ Եթե հայոց և հունաց եկեղեցիների մեջ վիհ էին բացել