Այս էջը հաստատված է

իրենց ոխերիմ թշնամիների այսինքն բյուղանդացիների հետ։ Ուստի նրանք ամեն տեսակի խիստ միջոցներ էին ձեռք առնում՝ Հայոց երկիրը հնազանդության մեջ պահելու համար։ VII դարի վերջում արաբական զորքը հաղթեց ու ցիրուցան արավ բյուղանդական բանակը։ Դրանից հետո արաբները նորից խուժեցին Հայաստան, նորից նվաճեցին նրան սրով, կոտորածներով։ Այդ ժամանակից էլ, նրանք սկսեցին կառավարել մեր երկիրը առանձին փոխարքաներով, որոնց մեջ պատմագիրները ոստիկան անունն են տալիս։ Արաբական տիրապետությունը բոլորովին հաստատվեց Հայաստանում։

Այդ տիրապետության առանձնահատկությունները մանրամասն բնորոշելու կարիք չկա։ Նկատի ունենանք սկզբունքը – ասիական սանձարձակ բռնակալություն։ Արաբները, ճիշտ է կրոնական համբերողություն ունեին, նրանք բռնությամբ, սրով և կրակով չէին մահմեդականացնում իրենց հպատակ ազդերը։ Բայց դա չի նշանակում, թե նրանք առանձին մի բարեհաճություն էլ ունեին դեպի նրանց։ Իսլամը, որ կազմակերպել, ամրապնդել էր այդ ահարկու ուժը, թույլ էր տալիս, որ իր տիրապետության տակ այլակրոն ազդեր էլ ապրեն, բայց միայն այն պայմանով, որ դրա փոխարեն այդ ազդերը հարկեր տան և մի շարք ստորացուցիչ պարտավորություններ կատարելով ցույց տան, որ իրենք ստրուկներ են իրենց տերերի առաջ, որոնց, իբրև նվաճողների պատկանում են բոլոր իրավունքները։

Հիմնական այս կանոնը արդեն բավական էր, որ արաբական լուծը անչափ ծանր դարձնել ոչ իսլամ հպատակների համար։ Սակայն չմոռանանք, որ անսահման բռնապետական սիստեմի մեջ ահագին նշանակություն ունի կառավարողների անձնավորությունը։ Երբ մի հայտնի չափով մեղմ ու բարի է այդ անձնավորությունը, կարգերն էլ մեղմանում են և լուծը այնքան անողորմ կերպով չի նշվում հպատակներին։ Հայաստանի ինչպես և ամեն մի արաբական երկրի բախտը կախված էր երկու անձնավորությունից։ Մեկը իսլամ աշխարհի բարձագույն պետն էր խալիֆը կամ ինչպես մեր