Այս էջը հաստատված է

զորքեր չէին պահում։ Ներքին խռովություններ էին ծագել մահմեդական ահագին պետության մեջ, թե արքունիքի պահպանության, թե խռովությունները ճնշելու և թե արտաքին թշնամիներին դիմադրելու համար խալիֆները վարձկան զինվորներ էին հավաքում, որոնք և հետզհետե սկսեցին ահագին նշանակություն ստանալ արքունիքում:

Այդ վարձկանները զանազան կողմորից էին գալիս: Բայց շուտով խալիֆների պալատական զորքը համարյա մի ցեղի մարդկանցից կազմվեց:

Միջին Ասիայում թափառող թուրք ցեղերը շատ անգամ հավաքված իրանց խարույկների շուրջը, լսում էին զարմանալի և գրավիչ պատմություններ: Հատ-հատ մարդիկ այդ ցեղերից, պատահաբար ընկնելով Բաղդադի խալիֆների զորքի շարքերը, վերադառնում էին իրանց հայրենի վրանները և այդտեղ հրաշքներ էին պատմում Արևելքի պերճ մայրաքաղաքի հարստությունների մասին: Այդ պատմությունները մի-մի կայծեր էին, որոնք վառում էին վայրենի, քաջ թուրքերի եռանդն ու հետաքրքրությունը: Եվ նրանք ամբողջ խմբերով դիմում էին դեպի արևմուտք, ուր պատրաստ տեղ էին գտնում խալիֆների բանակում: Այդ բանակը զորեղացավ, դարձավ զուտ թուրքականև իբրև մեծ ուչ՝ բռնացավ պետության մեջ, իր ձեռքն առավ արքունիքի գործերը:

Աբբասյան խալիֆները, այդպիսի գրավիչ դեր կատարելով Միջին Ասիայի թափառական ցեղերի համար, ապագայի կանխատեսությունը չունեին: Նրանք բավական էին իրանց վարձկան զորքերով, որոնք նույնիսկ բյուզանդացիներին էին ջարդում, բայց չգիտեին, որ այդ քաջ զինվորները բաց են անում այն վտանգավոր ճանապարհները, որոնցով Միջին Ասիան պիտի թափվեր արևմուտք և պիտի ոչնչացներ արաբական իսլամը, ստրկացներ արաբներին և կերպարանափոխեր ամբողջ Արևմտյան Ասիայի ճակատագիրը:

Ահա խալիֆների խնամած, գգված այդ թուրքական բանակի մի մասն էր, որ մտավ Հայաստան, նրա մեջ ծագած ապստամբությունը ճնշելու համար: Թուրքական զորքի առաջնորդն էլ թուրք էր՝ Բուղան, որ մեր պատմության սև էջերի հրեշ հերոսներից մեկն էի: Անգութ ու գազանաբարո