Այս էջը հաստատված է

Բուղան, ի լրումն ամենայնի, ուներ հրահանգ հայ իշխանների ուժն ու թիվը սպառելու:

Բայց այդ ինչ ապստամբություն էր:

Տարոնի Բագարատ իշխանը ինչ-որ ընդհարում ունեցավ Հայաստանի ոստիկանի հետ, և այդ ընդհարումը, որ ինքն ոստինքյան մի չնչին բան էր, պատճառ դարձավ, որ Բաղադի արքունիքը կատաղությամբ բռնկվի, Խալիֆը այդ ժամանակ Ալ-Մութեվարիլ էր, կամ ուրիշ անունով Ջաֆարր (մեր պատմագիրների Ջաֆարը), Աբբասյան ընդհանրապես սարսափելի տոհմի ամենավատ տիպը-ուխտադրում անշնորհակալ և անգութ: Այսպիսի մի բռնակալի ժամանակ շատ դժվար բան չէր ուռցնել, չափազանցնել Բագարատ իշխանի վարմունքը: Զորքեր ուղարկեցին Տարոնը պատժելու համար: ագարակը բռնվեց և ուղարկվեց Բաղդադ: Սակայն Սասունի ժողովուրդը ձմեռը իձավ իր սարերից հարձակվեց Մուշի վրա ջարդեց արաբական զորքը և սպանեց նրա հրամանատարին: Այստեղ արդեն դաժան Արբասյանը ամեն չափ անցած համերգ և Հայաստան ուղարկեց Բուղային:

Թուրք հրամանատարը իր թուրք բանակով հրեղեն լավայի պես խուժեց դժբախտ երկրի սահմաններից ներսում ապստամբությունը Տարոնի գավառում էր ծագել, բալց Բուղայի առաջ ամբողջ երկիրն էր, երկիրն իր տարածված իբրև բարբարոսութսունների դաշտ Երկու տարի (851-853) նա հրով և սրով անցավ մի ծայրից մինչև մյուսը: Կոտորած չէր լինում միայն այնտեղ, ուր տեղական իշխանը հնազանդություն էր հայտնում: Եվ որովհետև հնազանդություն հայտնելն էլ չէր ազատում գերության շղթաներից ուստի մի քանի իշխաններ ամրացան իրանց լեռներում, բայց դիմադրություն ցույց տալ չկարողագան և անձնատուր եղան: Կարծես եկել էր հայ իշխանական տոհմերի վերջնական կորուստը: Բուղան հավաքում էր իշխաններին և գերիների պես ման էր ածում իր հետ:

Միայն մի տեղ սարսափելի թուրքը կանգ առավ: Միայն մի տեղ հայտնվեց մի ուժեղ ձեռք որ ծանր հարվածներ իջեցրեց նրա գլխին: Այդ տեղ Հայաստանի արևելյան ծայրում էր գտնվում: