Այս էջը հաստատված է

հաղթական սուրը հանե, նորից պետք է հարկադրե տեղական մի իշխանի սողալ իր ոտների մոտ, կյանք հայցել։

Այդ պատասխանը բարեբախտաբար պահվել է մեր պատմության մեջ նա արյունոտ, նահատակ երկրի պատիվն էր, որ խոսում էր լեռների գագաթից։ Նրա մեջ խոսում էին արաբական դարավոր լծի տակ ճմլված ժողովրդավարական հոգու լավագույն նվիրական շեշտերը։ Իմ պատմության համար շատ կարըոր է, որ այստեղ բերեմ այդ պատասխանը։

«Աշխարհակալների համար,- գրում էր Աբու-Մուսեն,-օրենք է թագավորական հնարամտությամբ ման գալ աշխարհի վրա հնազանդ հպատակների մեջ, տառապյալների նեղությունները վերացնել, խնամողների պես թեթևացնել գրությունը և ոչ թե ավազակի պես հարձակվել և սրով ու գերությամբ ավերակ դարձնել երկիրը։ Եվ եթե դու խաղաղության ոստիկանն էիր եկել արքունիքից պիտի հպատակներին երկրի շինություն պարգևեիր և ոչ թե ավերանք ու խռովություն»։

«Արդ թող հայտնի լինի քեզ, որ որքան բավական լինի իմ զորությունը և որքան կենդանի լինեմ ես, հակառակ պիտի կանգնեմ աստուծո զորությամբ և ուժով։ Քեզ խաղաղության սիրով չպիտի տեսնեմ, այլ զենքով, աղեղով և սրով քաջ մարտիկներով և ընտիր ձիաներով։ Եվ եթե քեզ հաճելի է ապրեցնել քեզ և քո զորքը վեր կաց գնա այստեղից, իմ սահմաններից։ Իսկ եթե կշտապես, քո զայրույթին և կատաղությանը հետևելով զրկվել այս աշխարհի կյանքից և ոսկորդներդ ցրել անապատում, լինել երկրի գազանների և երկնքի թռչունների կերակուր,-այդ էլ քո կամքն է, և ես քո արյան պատասխանատուն չեմ մանավանդ, որ մեծ բարեպաշտություն եմ համարում սատկեցնել աստուծո թշնամիներիդ, ինչպես Մովսեսը Ամաղեկին, հեսուն քանանացիներին, Սամվելը Ադագին, Դավիթը Գողիաթին և ինչպես առհասարակ բոլոր այն իսրայելացիները, որոնք սա առակեցրին այլազգիներին և աստված իր հաճությունը հայտնեց։ Այդպես էլ ես կանեմ քեզ և քո զորքիդ հետ։»

«Այժմ քեզ հետ շատախոսելու բան չունեմ։ Քո ձեռքում է խաղաղությունն էլ, խռովությունն էլ։ Եթե, ինչպես ասացի,