Այս էջը հաստատված է

ինձանից հեռանաս խաղաղություն է, իսկ եթե ոչ՝ պատերազմ է կռիվ, ճակատամարտ։ Եվ դու նպատակ կլինես, իսկ իմ աղեղը խոցոտողը դու հակառակորդ և իմ սեղաները հաղթանակող դու թշնամի և իմ զորքը քեզ դատապարտող քոնը պատերազմ կլինի, մերը հաղթություն, քո մարմինը և իմ նիզակը, քո պարանոցը և իմ սուրը, քո ստացվածքը և մենք նրան ժառանգող քո ավարը և մենք ավար առնողներ, դու ավազակ մենք կողոպտողներ, դու եղեգ մենք դյուրավառ կրակ, դու հարդ մենք հեշտ փչող քամի, դու ծաղիկ, մենք թառամեցնող խորշակ, դու պտղալից հանգ, մենք ապականող կարկուտ, դու շինություն առանց հիմքի, ես հիմնիվեր քանդող հեղեղ, դու լեշ, իմ զորքը կատաղող գազան, որ պատառում է քո առագաստը, դու խաղալիք, մենք երեխաներ և ձեռք առնելով քո զորությունը խաղալով խաղում ենք քեզ և քո ամբողջ հպարտության ու գոռոզության հետ, դու վայրի երեց, մենք որսորդներ, դու թռչուն, մենք քեզ վերևից ցած ենք իջեցնում և ցանցի մեջ գցում, դու ծովի վիշապ, մենք կարթ ենք և քթից դեպի վեր ձգելով հանում ենք անդունդների խորքից, դու եղջյուր չունեցող եղջյուր, մենք արծիվներ քեզ վրա, կուրացնում ենք քո աչքերը, քո լեշը գցում ենք՝ իմ ձագերի և ծակերում բնակվող աղվեսների առաջ»[1]:

Դժվար թե գտնվի մի այլ վավերագիր, որի մեջ այսպիսի կլասիկ պարզությամբ արտահայտված լինի լեռնական մի պարզամիտ ժողովրդի հոգին: Եվ կարդալով այս խրոխտ տողերը, այդ երկար համեմատությունները ինձ թվում է թե Աբու-Մուսեն իր շուրջը հավաքած իր լեռնականներին խորհրդակցել է նրանց հետ, միասին թելադրել ու խմբագրել է այդ լեռնային վճիտ պատասխանը, որի շատախոսությունը միայն սեփական ուժի գիտակցության նշանն է լեռների որդին պարզամիտ է իբրը երեխա իսկ երեխան հայտնի է. երկար է խոսում, ոգևորությամբ է խոսում իր ունեցածի մասին, այն բանի մասին, ինչ նրա պարծանքն են կազմում:

Ահա որտեղից, ահա ինչ շրջանից և ինչ լեզվով էր

  1. Թովմա Արծրունի Դպր Գ գլ Ժ: