Այս էջը հաստատված է

դուրս գալիս արյունոտ դիակի պես անողոք գազանի ոտների տակ ընկած մի երկրի պատվաճանաչության ըմբոստ կարողութլան ձայնը: Դա ժողովրդի դիմադրության ահագին թափն էր դա իքնավստահ ջլուտ ուժն էր, որ բապարակ էր գալիս ճակատ ճակատի զարնվելու բարբաբոսության հետ: Սուր բռնության դեմ արյուն՝ արյուն բերողի համար: Առանց երկար ու բարակ մտածելու առանց հանգամանքներ հակառակ կողմի ուժն ու կարողությունը կշռելու, դուրս է նետվում ժողովրդական կորովը հավատացած, որ պիտի հաղթե, բռնավորի հետ պիտի խոսե այն իսկ ուժի լեզվով, որ բռնավորության միակ հիմքն է:

Բայց կար և նրա հակառակ ծայրահեղությունը: Եվ այդ միևնույն տեղը, միևնույն պատերազմի դաշտի վրա:

Բուղան պաշարում է Քթիշը ահագին դրմադրություն այդ հսկա սարի գագաթին Աբու Մուսեն ցույց տվեց, որ իր գրած պատասխանը տղայական պարծենկոտություն չէր այլ լեռնական իրողություն: Պատմագիրը մեզ ավանդում է որ մոտ մի տարի տևեց պաշարումը 28 անգամ Աբու Մռսեն կռվի բռնվեց Բուղայի հետ և ոլ մի անգամ թիկունք չցույց տվեց արաբացիներին: Բանը այն տեղին հասավ որ գոռոզ հրամանատարը սռրհանղակ թռցրեց Բաղդադ հարցնելու Ջաֆար խալիֆին թե ին անել, Քթիշը նվաճել չէ լինում:

Հեշտ ու էժան հաղթանակներով հղփացած թուրքը լեռնական կորովի պողպատին էր ընդհարվել ճակատով: Նա ծանր ու բարակ պատրաստություններ տեսավ իր բնակության համար տներ շինեց, ուր նստած՝ մտածում էր իր անվան փառքը խայտառակությունից աղատելու համար: Քնել չէր կարողանում բռնավորը ասում է պատմիլը այնքան դառնացած էր անհաջողությունից այնքան կատաղած որ ոչ ոք չէր համարձակվում մտնել նրա մոտ: Տասն օր այդպես փակված մնաց, երկյուղից իր տունը շրջապատել էք սրերը մերկացրած զորքերով:

Այդ վիճակի մեջ էր Բուղան երբ մի օր նրա բանակում եղած մեծերից մեկը կարողացավ ներս մտնելու թույլտվություն ստանալ Բռնելով տխուր արտում հրամանատարի, այդ մարդն ասաց