Այս էջը հաստատված է

-Ինչո՞ւ թուլացնում ես քո ձեռքը: Ինչո՞ւ քո քաջության անունը քո ձեռքով կորցնում ես այն քաջությունը, որից ամբողջ աշխարհը զարհուրած դողաց և ոչ ոք քեղ չհակառակվեց: Քո հզոր բազուկը ինքդ ես տկարացնում, բայց միթե դու ես աոաջինը, որ հաղթվեցիր ու հարվածներ կրեցի թշնամիներիդ: Մի՛թե միայն քո զորքը կոտորվեց, քո ավարր բաժանվեց թշնամիների մեջ: Ինչո՞ւ ես միտ բերում, թե սկզբից մինչև այսօր ամեն տեղ ուր զորք է հավաքվում, որ պատերազմ սուր ճակատամարտ է լինում, երբեմն հաղթոմ են և երբեմն էլ հսղթվում: Աշխարհակալներից է որ սրի չմատնվեց ազգերի իշխանները մի տեղ գարանում են մի տեղ՝ տկարանում:

Եվ խոսակցությունը երկարացավ այս ուղղությամբ Բուղան հետզհետե ենթարկվեց այդ խոսքերի ազդեցության հետզհետե թոթափեց իրանից թուլությունը զվարթացավ, դուրս եկավ իր հուսահատության սենյակից: Գլխավոր հրամանատարի հուսաբեկումը թուլությունը բանակի կորուստ է նշանակում: Քթիշը վերջնական հաղթանակ տանելու վրա էր, բայց ժամանակին արտասանած հուսատու խոսքը փրկեց բանակը,- մի ամբողջ արաբական բանակ, փրկեց հրամսնատարին,- Բուղան էր այդ փրկվողը:

Այղ փրկողը մի հայ իխան էր այն էլ խոշոր իշխան ժամանակի հայ իշխանների ուխտվորը: Դա Սմբատ Բագրատունին էր, հայոց աշխարհի սպարապետը։

Մի պատահական հյուր չէր սպարապետը, արաբական բանակում: Երբ Բուղան մտավ Հայաստան սկսեց իր արյունոտ արշավանքը: Սմբատը խոնարհ ու հեզ գնաց նրա առաջ, ընդունեց նրան հարգանքով ու պարգևներով: Իր հավատարմությունը գործով ցույց տալու համար՝ հանձն առավ առաջ նորգել արաբական բանակը դեպի երկրի զանազան կողմերը: Բուղան չէր կարող արհամարհել, այդպիսի մի ծառայությունը: Երկրի առաջնակարգ իշխանը պիտի ցույց տար նրան ճանապարհները պիտի, կարևոր տեղեկություններ հաղորդեր յուրաքանչյուր իշխանի զորքերի ամրությունների մասին: Եվ Սմբատը մեծ բարեխղճությամբ էր կատարում այդ աննախանձելի, եթե ավելին լասենք պաշտոնը: Անկասկած, Բուղայի