Այս էջը հաստատված է

թե՝ զարկել հարկավոր չէ կարելի է ստանալ աղաչանքով, ծունկ չոքելով հավատարամտությամբ։

Երկու սկզբունքները արաբական բանակումն էին: Երկու սկզբունք որոնք իրար անչափ հակառակ են, իրար թշնամի են: Ո՞վ պետք է հաղթեր:

Բուղան իր բանակը հայ իշխաններին տարավ Պարտավ: Այդտեղ նա հայտարարեց մի վճիռ, որ ուղտագրժություն չէր քանի որ իսլամական օրենքը թույլ էր տալիս ամեն անգամ երբ պահանջում է օգուտը ոչինչ համարել անհավատի հետ կապած դաշինքը: Բուղան հայտարարեց, որ բոլոր հայ իշխանները իր գերիններն են: Նույնիսկ Սմբատ սպարապետը այն մարդը, որ արաբական բանակի առաջնորդը, խորհրդակիցն ու կամակիցն էր:

Ամենքը ուղարկվեցին Բաղդադ Բագրատունի իշխանը, անշուշտ զարմացած էր այն սև ապերախտության վրա, որ ցույց տրվեց դեպի իր անձը, սակայն գոհ պիտի լիներ, որ գոնե ազատեց իր բազմաթիվ կալվածները ավերանքից: Բայց որքա՞ն գեղեցիկ պիտի լիներ այդ գահությունը: Ահա նրա հետ նույն գերություն ճանապարհը գնում է Աբու Մուսեն: նա էլ իհարկե, գոհ էր, որ իր երկիրը ոտնակոխ չեղավ, որ արաբացին հաղթող չդուրս եկավ, և ժողովուրդը դարձյալ իր ստացվածքի տերն է: բայց միևնույն ժամանակ այդ հերոս իշխանը իրան ապերախտության զոհ չէր համարում: Երախտիքի իրավունքն ունենալ այն էլ ու՞մ վրա Բուղայի՞ վրա: Այդ անպատվությունից ազատ էր «երեցի որդին»:

Խալիֆի արքունիքում էլ միևնույն վերաբերմունքը: Այդտեղ էլ մոռացված էր Սմբատի երախտիքը: Նրան էլ, ինչպես և մյուս իշխաններին առաջարկվեց ուրանալ քրիստոնեությունը: Նա չընդունեց այդ առաջարկությունը և, քաջաբար նահատակելով ստացավ «Խոստովանող» անունը:

Ինչ էր ապացուցանում այդ մահը: Հեռավոր իսլամական աշխարհի խորքում: Ա՞յն միթե որ հպատական հավատարմությունը: Հաղթահարված էր իբրև մի շատ անպետք միջոց՝ բարեբախտություն ձեռք բերելու համար:

Ոչ: Սմբատ սպարապետը Բագրատունյաց տոհմի