Այս էջը հաստատված է

դառնում ավանները փոխվում էին բազմամարդ քաղաքների ժողովրդի հարստությունը այն աստիճանին էր հասել, որ մինչև իսկ հովիվներն ու նախրարածները մետաքսե շորեր էին հագնում:

Ահա ինչպես ստեղծվեց այն ճոխությունը, որ այսօր այնպես ապշեցնում է Շիրակի ավերակները և մանավանդ բոլոր ավերակների թագուհի Անին տեսնողներին: Այդ երջանիկ կացությունը պատրաստվում էր վաղուց և հանկարծ իր փարթամությունն սկսեց ցույց տալ Աշոտ իշխանի իմաստուն կառավարության ժամանակ:

Սա արդեն ներքին լուրջ ու մեծ ուժ էր, որի վրա կարելի էր հենվել Աշոտի բարոյական հեղինակությունը սաստիկ մեծանում էր ոչ միայն Բագրատունյանց տոհմի կալվածքների մեջ, այլև նրանց սահմաններից դուրս: Դարերով կեղեքված, ներքին անկերպարան դրությունից և արտաքին արհավիրքներց: Հալումաշ դարձած հայոց աշխարհը հասկանալի է, թե ինչպիսի մեծ հաճույքով և բավականությամբ պիտի տեսներ իր մի մասին այդ խաղաղ ուգեղեցիկ վերածնությունը ավերակներ այն դարում, երբ քարը քարի վրա չէր կանգնում: Ամեն կողմից աչք են տնկում գործունյա, եռանդոտ: Աշոտի վրա, ամեն տեղ կարող էին խորին բավականությամբ արտասանել «Սարդ է Երևան եկել» ինչպես ասում էին տառապած երկնքի այցելության սպասող իսրայելացիները:

Սակայն Հայաստանի հողի վրա Երևան եկած այդ մարդը միայն բարոյական հեղինակության վրա հենվել չգիտեր: Նա ուներ և խորերը թափանցող քաղաքագետի գործնական խելքը: Հայկական բազմադարյան իրականությունը ցույց էր տալիս, թե որքան գեղեցիկ գաղափարներ խորտակվել են լոկ այն պատճառով, որ նախարարական տոհմերը, տարբեր շահերի և տարբեր ուղությունների ներկայացուցիչներ հանդիսանալով, երբեք չեն կարողացել միանալ: Հայրենիքի ընդհանուր օգուտը կենսական շահերը պաշտպանելու համար: Երկրի ճակատագրի տնօրինողները եղել են մանավանդ առաջնակարգ նախարարական տները, որոնց ղեկավարում էին եսականությունը տեղական նեղ հասկացողությունները: Աշոտը, այդ դեռ անխախտ