Այս էջը հաստատված է

նա մանավանդ Աբբասյան դինաստիայի օրով ժառանգել էր պարսկական հին բռնապետական ավանդությունները, իսկ այս ավանդությունները երբեք դեմ չեն եղել, որ նվաճված հարկատու ազգերը իրանց սեփական ինքնավարությունն ունենան: Բյուզանդիա այդպիսի ավանդություններ չուներ հայերի այդ փորձել էին գեռ Արշակունիների ժամանակ, երբ Հայաստանը բաժանվեց պալսիկների և բյուզանգուցիների մեջ:

Արաբական բռնապետության այդ նպաստավոր հատկությունն էլ Աշոտի քաղաքական ձգտումների հենակետը դարձավ: Նա պիտի տեսներ նա անշուշտ տեսնում էր Հայաստանը տրորգ կողմերի մեջ եղած մեծ տարբերությունը: Բյուզանդականությունը՝ դա ձուլում, ոչնչացնում էր հայկական կյանքը հարյուրավոր փաստերով ցույց էր տվել, որ հայերի և հույների մեջ եղած դվանական տարբերությունը այնքան անհաղթելի անջրպետ չեր, որպեսզի կարողանար միշտ բաժանած պահել երկու ազգերը: Դավանական խորությունը հեշտ էր շտկվում, մոռացվում և այնուհետև հայերի հունացման դեմ միակ ազգու զենքը կարող էր մնալ լեզուն, որ սակայն նույնպես թույլ ու անկարող մի դեմք էր: Մինչդեռ արարքներին և հայերին բաժանողը դավանական գիծը չէր, այլ կրոնական խորության խոր վիհը: Այդտեղ ձուլումը կարող էր լինել միայն բռնությամբ, բայց նրա միջոցի ամբողջ տկարությունը բացել էին և իսլամի պետերը ուստի և չէին դիմոււմ նրան:

Ահա որքան փաստել իրողություններ կային, որոնք Աշոտին տանում էին դեպի արաբական տիրապետության կողմը: Նա ինքը չէր բերել այդ տիրապետությունը այլ գործ ուներ նրա հետ իբրև գոյություն ունեցող իրողության հետ: Իր 40 հազար զինվորներով նա չէր կարող ջնջել փաստը, քերել վերացնել նրան մի՞թե մի գործիչ կարող է վատնել իր ուժերը և այնուհետև ոչինչ չունենալ իր ձեռք բերած հաջողությունը պահպանելու համար:

Թողնելով 40 հազարանոց բանակը իր թիկունքը պահպանի, Աշոտը մոտեցավ իր առձև գրված մեծ հարցին