Այս էջը հաստատված է

ավելի իբրև խելոք ու ճարտար քաղաքագետ, քան իբրև քաջ զորավար նա փորձեց փոփոխել դարերի իրականությունը, փորձեց ցույց տալ, որ ապստամբությունը ազատության միակ միջոցը չէ, ինչպես հասկանում են բոլոր ազգերը, որ կարելի է իրագործել նույն գաղափարը առանց ահավոր ցնցումների, խնայելով երկրի ուժերը:

Եվ նա փառավոր կերպով ապացուցեց այդ բանը պատմության մեջ հազվագյուտ են նրա նման բախտավոր մարդիկ, որոնց հաջողվում է արյունահեղությունների արդյունքը փոխարինել, խելքի խաղաղ տաղանդի արդյունքով:

Քաղաքական գործիչի համար որքան էլ սա ցավալի լինի, գոյություն ունենալ միայն բարոյական սկզբունքներ չեն կարող նրա ձեռքում եղած միջոցները միշտ մաքուր ու արդար չեն, որովհետև հանգամանքներն են իրերի տերը և զոհել հանգամանքները որոշ բարոյական սկզբունքների, երբեմն նշանակում է զոհել ամբողջ գործը: Մեր Աշոտի գործունեության մեջ էլ կան գծեր որոնք պետք է դատապարտվեն բացարձակ բարոյականության տեսակետից: Այսպես է, օրինակ Գրիգոր Մամիկոնյանի գործը

Սա Բաղդադում բանտարկված հայ իշխաններից մեկն էր, որին հաջողվեց փախչել կապանքներից և գալ իր հայրենի երկիրր Բագրևանդ Արաբական իշխանությունները պատվեր են ուղարկում Աշոտին՝ անպատճառ բռնել փախստականին: Բայց անակնկալ դեպքը գալիս է ազատելու համար հայ իշխանապետին այդ շատ անախորժ դրությունից: Գրիգոր իշխանը տեղ հասնելուց մի քանի օր հետո մեռնում է: Աշոտին մնում էր հայտնել իրան հրաման ուղարկող իշխանության, որ մահը արդեն ազատել է փախստականին ամեն տեսակ երկյուղից և պատասխանատվությունից Բայց նա այդպես չէ անում այլ կտրում է մեռած իշխանի գլուխը և «ուղարկելով արաբական ոստիկանին, հավատացնում է թե Մամիկոնյանը փախչում էր, երբ ինքը վրա հասավ բռնեց ու գլխատեց: Դրանով նա իր հավատարմության մի նոր խոշոր փաստ էլ տվեց արաբացիներին և իրան էլ նյութապես լիուլի վարձատրեց իբրև այդ հավատարմության վարձատրություն, նա պարգև ստացավ Բագրևանդը վրան էլ դրամական մի