Արաբների համար հպատակությունը, ինչպես և հին պարսիկների համար հարկեր տալով էր արտահայտվում: Հայերի ներքին կյանքի տեղային վարչական կարգերի մեջ նրանք չէին խառնվում առանց հարգելի պատճառների, որոնք նրանց տիրապետության հարցն էին շոշափում: Այսպիսով ճանաչված էր հայերի ինքնավարական սկզբունքը եվ խալիֆը ոչ մի արգելք չգտավ Հայաստանից եկած խնդիրքի դեմ մանավանդ այն պատճառով, որ Աշոտի և նրա հաջորդների վրա մոտիկ հսկողություն կար Շիրակի կեղքին, Դվինում, պիտի մնար արաբական ոստիկանը
Մնում է որոշել Աշոտի նոր պաշտոնի հանգամանքները Ի՛նչ պիտի լիներ նա հայերը իհարկե ցույց տվին խալիֆի արքունիքին որ հին դարերում էլ պարսիկների ժամանակ, Հայաստանը կառավարողը և արքունական հարկեր տվողը թագավոր էլ այդպես էլ որոշվեց:
887 թվականին Հայաստանում տելի ունեցավ պատմական մեծ դեպքը: Մոթամեգ-Բիլլահը թագ ու արքայական գավազան էր ուղարկել Աշոտին Գևորգ կաթողիկոսը մեծ հանդեսով օծեց նրան: Շիրակի թագավորությունը իրողություն դարձավ:
Չորս հարյուր հիսուն տարի էր անցել այն ժամանակից երբ նույն այս Արարատյան նահանգի մի ուրիշ գավաոում մարեց Արշակունյաց թագավորությունը Չորս հարյուր հիսուն տարվա մեջ Հայաստանը շատ չար ու բարի տեսավ հերոսներ եկան գնացին, հայրենիքի բախտը ապահովելու համար շատ ազնիվ ձգտումներ եղան, շատ արյուն թափվեց անհամար զոհեր գնացին։ Բայց առեղծվածը մնաց անլուծելի ոչ ոք չկարողացավ որոշել երկրի ճակատաղիրը ոչ ոք ուժ չունեցավ հազթահարելու անողոք հանգամանքները զուր անցան անձնազորությունը հերոսական ջանքերը: Եվ ոչ ոք չկարողացավ անել այն ինչ արավ Աշոտ Բագրատունին քաղաքագետի կառավարչի և զորավարի փայլուն տաղանդով:
Աշոտը մի նոր շրջան էր բաց անում մեր պատմության մեջ մանր տեղական թագավորությունների շրջանը: Մանր տեղական ինչո՞ւ այսպես ինչո՞ւ Հայաստանը