Այս էջը հաստատված է

հոյակապ պտուղներ է տալիս: Ինչպես լավ հովանավորված է այդտեղի ժողովուրդը նրան տալիս են ապրելու, կատարելագործվելու հնարավորություն միևնույն ժամանակ տալիս են և մի երկար ու ժպտուն ապագայի ապահովություն հրաշքով ստեղծելով մի թագավորություն, որ երկրի վրա իջնում է երկնքի օրհնության պես առանց տանջանքների ու ցնցումների խաղաղ ու պայծառ, պահպանելով երկրի ուժերը հենված արդեն պատրաստ վարչական և զինվորական կազմակերպության վրա:

Դինաստիաներ հիմնողները սովորաբար արտակարգ ընդունակությունների տեր մարդիկ են լինում: Տափակ խեղճությունները ոչինչ ստեղծել չեն կարող: Աշոտի թագավորությունը զարմանալի է ոչ միայն իբրև հրաշքի նման մի բան, որ իրականանում է Բուղաների կատարած ավերակների այն հուսահատ օրհասական ժամանակներում երբ երկիրը պեաք է խորտակման վիհը գնար, բայց բարձրացավ մինչև սեփական ազատություն.-զարմանալի է և նրանով որ իր շարունակության մեջ շատ փայլեր ուներ, շատ երջանիկ ու կենսունակ էր, բայց և շատ սակավակյաց անասելի անբախտ:

Այդ թագավորությունը միայն հայտնի չափով քաղաքական ինքնագլխություն չէր ներկայացնում ինչպես նրա ժամանակ և նրանից հետո լույս ընկած ուրիշ տոհմային մանր թագավորությունները այլև ժողովրդի ստեղծագործական ուժերի, կուլտուրական ընդունակությունների բարձր արտահայտությունը: Քաղաքական կյանքը գուցե և շատ արտասովոր զարգացում չգտավ Բագրատունիների երկրում բայց որ կուլտուրական կյանքի ավելի բարձր բարգավաճում մենք, բացի այս թագավորությունից, մի ուրիշ տեղ չպիտի որոսենք, այդ, անկասկած մի ճշմարտություն է որի վիթխարի ապացույցն է Շիրակը: Այստեղ ինքնավարության սկզբից գուցե և էլ առաջուց գոյացել էր մի ոչ սովորական միջավայր որ կարող էր մտավոր-վարչական և կուլտուրական կենտրոն դառնալ ամբողջ Հայաստանի համար և շատ բնական պիտի լիներ տեսնել որ բազմատանջ երկրի այլ մասերն էլ ութ չէր տարածվում Բագրատունիների իրավասությունը, ամբողջ